ԱՄՆ-ն դարձել է Կիևի հանցագործությունների մեղսակիցը. Լավրով
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն դարձել է Կիևի հանցագործությունների մեղսակիցը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ռուսական քաղաքների վրա Կիևի հրթիռային հարձակումների մասին:
«Ամերիկյան ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ռուսաստանը նշվում է որպես անմիջական սպառնալիք, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղիղ ասում են, որ իրենց նպատակը մեր երկրին «ռազմավարական պարտություն» պատճառելն է:
Այս համատեքստում Ռուսաստանի քաղաքների խաղաղ բնակչության ճակատագիրը չի հետաքրքրում Սպիտակ տանը, որը դարձել է Կիևի ռեժիմի հանցագործությունների մեղսակիցը»,- ասել է Լավրովը։