Այո՛, կհանդիպենք կալանավայրում. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շարունակելու ենք մնալ այստեղ, թող գնան իրենց ելման դիրքերը ոստիկանները, ապօրինի նիստ է գումարվում, այդ մարդն իրեն բոլոր առումներով սպառել է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Հարցին՝ Փաշինյանն ասել է իրեն հանդիպելու ընթացակարգ կա, թող դիմեն, ի՞նչ է անելու, Սրբազանն ասաց․
«Ես էլ գիտեմ որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ։ Հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց այդ ժամանակ կթողնեն»։
Նա նշեց, որ երեկ իրենք ինչ ծրագիր ունեին՝ իրականացրել են․
«Մեր երկրում ՆԳ նախարարը չի տեղաշարժվել՝ գնալու պարտականությունները կատարելու։ Պարզվում է ոչ այս մարդը, ոչ էլ ՆԳ նախարարը այդպես էլ տղամարդկություն չունեցան»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Վահե Ղազարյանի առանձին հանդիպելու առաջարկը ընդունելի չէ՝ կամ ժողովրդի, կամ լրագրողների առջև թող հանդիպեն․ հանրության ձայնն է, պետք է պատասխան տան իրենց արածների համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live