«Սասնա Ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը
Քաղաքականություն«Սասնա ծռեր» խմբավորման շտաբի անդամ, խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից պատասխանում է «Հրապարակ» օրաթերթի հարցերին։
-Ամիսներ շարունակ լինելով անազատության մեջ՝ ի՞նչ հետեւություններ եք արել։ «Սասնա ծռեր»-ի գործողությունները կարողացա՞ն թուլացնել իշխանությանը, զգոնացնել նրան, զերծ պահել ՀՀ-ի համար աշխարհաքաղաքական անցանկալի զարգացումներից։
-Տարբեր առիթներով անդրադարձել եմ այս հարցերին: Այո, «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը գաղութային վարչակազմի և, առհասարակ՝ գաղութատիրության համար անդառնալի հետևանքներ առաջացրեց: Եթե Ապրիլյան քառօրյան բարակեցրեց համակարգի կյանքի թելը, ապա «Սասնա Ծռեր»-ը կտրեցին այն: Զուգահեռաբար՝ հայությունը ստացավ ոչ միայն իրականության հստակ պատկերը, այլև ազատագրման բանալին ու մեթոդը՝ ընդվզումը: «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունը առաջիկա համաժողովրդական ապստամբության հաջողված փորձարկումն էր: Այն նաև աշխարհաքաղաքական առումով մեզ համար կենսական կարևորություն ունեցող հարցեր լուծեց:
շարունակությունը՝ կայքում