Ալիեւը հայտարարություն է արել Ղարաբաղի վերաբերյալ
ԱշխարհՂարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է և միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը՝ Արցախում հակամարտության էսկալացիայի տարելիցի կապակցությամբ:
«Հայաստանը 2016թ. ապրիլյան բախումների ժամանակ դիմել է միջազգային կազմակերպություններին և առանձին երկրներին՝ խնդրելով դադարեցնել բախումները»,-ասել է Ալիևը՝ հավելելով, որ արցախյան հակամարտությունը «մեր ներքին խնդիրն է և ներքին գործը»:
Ալիևի խոսքով՝ «միջազգային ոչ մի կազմակերպություն կամ երկիր չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»: