Հայերեն

Հայ մերկապարուհին բաց տեսարանների, ամուսնու և իր հարաբերությունները թաքցնելու պատճառի մասին / լուսանկարներ

Life
 
 


 

 

EXCLUSIVE

 

Երգչուհի պարուհի Վարդան այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում` մեկնում է շրջագայությունների, մասնակցում մի շարք ծրագրերի և զբաղվում իր ակումբի աշխատանքներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդան խոսել է իր անձնական կյանքի փոփոխությունների, նախկին ամուսնու և բիզնեսի մասին։

 

–Վարդա, ինչո՞ւ բացեցիք ակումբ, որտեղ տղամարդկանց մուտքն արգելվում է։

 

–Ես բացել եմ VARDA Ladies Club-ը, որպեսզի կանայք ունենան այնպիսի վայր, որտեղ կարող են լիարժեք հանգստանալ ու հաճույք ստանալ, ինչպես նաև ժամանակ խնայել։ Կինը,անպայման, պետք է ինչ–որ զբաղմունք ունենա օրվա ընթացքում, սպորտով զբաղվի, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինի։ Պետք է, անպայման, գեղեցկության սրահ այցելի, որպեսզի միշտ խնամված լինի։ Եվ իհարկե, պետք է շոփինգի գնա, որպեսզի գեղեցիկ լինի։ Վերը նշված ոչ մի կետից կինը չպետք է հրաժարվի։ Եթե այս ամենը տարբեր վայրերում եք անում՝ շատ ժամանակ եք կորցնում, իսկ VARDA Ladies Club-ում ամեն բան կա։ Կարելի է պարով զբաղվել, գնալ գեղեցկության սրահ, գեղեցիկ զգեստ ու լողազգեստ գնել, ինչպես նաև` զրուցել ընկերուհիների հետ մի բաժակ սուրճի կամ շամպայնի սեղանի շուրջ։ Այս ամենից հետո տղամարդը կարող է իր կնոջը հիանալի տրամադրությամբ տանել տուն։

 

 

–Շահավե՞տ է միայն կանանց համար ակումբ ունենալը։

 

–Այո, իհարկե։ Տղամարդիկ չեն վախենում մեզ մոտ թողնել իրենց կանանց։ Այնպես որ, կարելի է ասել, որ սա մանկապարտեզ է մեծ կանանց համար։)  Կարելի է կնոջն ամբողջ օրով մեզ հանձնել, իսկ հետո գալ նրան տուն տանելու։ Այստեղ նա շրջապատված կլինի միայն կանանցով, որոնք կենսուրախ են, ժպտերես ու զերծ ավելորդ բամբասանքներից։ Բոլորը քննարկում են, թե ինչպես բավականություն պատճառել տղամարդուն, բաղադրատոմսեր են փոխանցում և այլն։ Դա հիանալի է։

 

-Հետ նայելով՝ կարո՞ղ եք ասել, որ հասել եք նրան, ինչին ձգտում էիք։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

 

-Հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն է, երևակայելու ունակությունը։ Ես դրա վարպետն եմ։ Ավելին, ես կարող եմ երևակայել ոչ միայն իմ ապագայի մասին, այլև կարող եմ պարզապես սուրճի սեղանի շուրջ նոր բիզնես նախագծեր հորինել ընկերներիս համար։ Մի փոքր աշխատասիրություն, համբերություն ու նպատակասլացություն ունենալու դեպքում ցանկացած մարդ էլ կարող է հաջողության հասնել։ 30 տարեկանում ես, կարելի է ասել, 0-ից սկսեցի ապրել։ Այժմ կատարվել է իմ մեծ երազանքներից մեկը՝ ես բացել եմ VARDA Ladies Club-ը։ Սակայն ես այլ երազանքներ էլ ունեմ` ցանկանում եմ, որպեսզի ակումբը մասնաճյուղեր ունենա ամբողջ աշխարհում, պլանավորում եմ մի քանի գիրք թողարկել։ Դրանցից մեկը միայն մարզիչների համար կլինի։ Դրա մեջ կներկայացնեմ իմ անձնական փորձառությունն ու մարզումներն ուսուցանելու մեթոդները։ Ինձ մոտ շատ մարզիչներ են աշխատում, սակայն, միևնույն է, հաճախորդների մեծ մասն ինձ մոտ է` չնայած իմ պարապմունքները բավականին թանկ են։ Ինձ թվում է` պատճառն այն է, որ մարդիկ զգում են էներգիայի փոխանակումը, գնահատում են շփումը։ Pole dance-ն ավելին է, քան պարզապես սպորտը։ Երկրորդ գիրքը կանանց համար կլինի։ Այնտեղ կլինեն իմ գաղտնիքներն ու փորձառությունը, այն, ինչ կատարվել է իմ կյանքում, որպեսզի այլ կանայք չգործեն նույն սխալները։

 

 

–Ձեր գրավչությունը օգնո՞ւմ է հասնել հաջողությունների։

 

–Միանշանակ այո։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ գեղեցիկ եմ ծնվել, որ հայրս ինձ չի նվիրել իր մեծ քիթը, իսկ մայրս՝ փոքր աչքերը։ Ամեն բան հակառակն է ստացվել։  Ես շատ գեղեցիկ աղջիկների եմ ճանաչում, որոնք չեն կարողացել կյանքում ինչ–որ բանի հասնել։ Բացի գեղեցկությունից պետք է նաև մի քանի այլ հատկանիշ ունենալ՝ պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, հաճելի լինել, դրական, աշխատասեր, ժլատ ու ալարկոտ չլինել, սրամիտ, պատասխանատու զգալ, թե երբ է պետք ինչ–որ բան ավելացնել, երբ լռել, մասնակցել խոսակցությանը կամ ձևացնել, որ ոչինչ չես լսել, պետք է լավ ընկեր լինել, լավ մարդ։ Այդ պատճառով էլ ես չեմ անհանգստանում, որ մի օր կծերանամ, քանի որ գեղեցկությունից բացի ես մի շարք այլ հատկանիշներ ունեմ, որոնք  տարիքի հետ չեմ կորցնի և կավելացնեմ։

 

–Ինչպիսի՞ն պետք է լինի կինը բիզնեսում և կյանքում։

 

–Ես լավ ղեկավար եմ, բայց մի փոքր չար եմ։ Կարող եմ նկատողություն անել մենեջերին, եթե կախիչը հակառակ կախված լինի, հագուստը սխալ դարակում դրված լինի կամ էլ գեղեցիկ դրված չլինի։ Սակայն եթե ես այդ նույնը ցույց չտայի իմ անձնական օրինակով, դա կարող էր որպես քմահաճություն դիտվել։ Ես սովորեցնում եմ բոլորին ամեն ինչ ճիշտ ու գեղեցիկ անել և իմ անձնական օրինակով ցույց եմ տալիս, որ դա հնարավոր է անել։ Իմ աշխատակիցները մեծանում ու զարգանում են ինձ հետ միասին։ Իհարկե, տանն այդ տարբերակը չի գործում։ Հնարավոր չէ տղամարդուն սովորեցնել գուլպաները մի տեղում դնել, ջուր չլցնել այն սալահատակին, որը նոր եմ մաքրել։ Տանը պետք չէ ղեկավար լինել, պետք է գեյշա լինել։ Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ամուսնացած եմ եղել։ Այդ ընթացքում ես փորձում էի համոզել բոլորին, որ իմ տեղը խոհանոցում է։ Ինձ շատ է դուր գալիս պատրաստել ու ես կարողանում եմ լավ տնային տնտեսուհի լինել։ Կարող են սպասուհուց ավելի լավ մաքրել լոգարանը և այլն։ Սակայն ես հասկանում եմ, որ այնպիսի հատկանիշներ ունեմ, որոնց զարգացումն ու արտահայտումն ավելի կարևոր են, քան խոհանոցը։ Այժմ իմ կողքին պետք է այնպիսի տղամարդ լինի, որը կհասկանա, որ ես ընթրիք կպատրաստեմ, բայց դա պարտադրված չեմ անի։ Հնարավոր է, որ մի օր ես շատ հոգնեմ, ու մենք գնանք ռեստորանում ընթրելու։ Ես կարող եմ ու սիրում եմ նախաճաշ պատրաստել, ես բոլոր կանանց նման եմ, պարզապես մի փոքր ավելի շատ եմ աշխատում։ Ես չեմ կարող իմ ժամանակի 90%-ը տնային տնտեսուհի լինել։ Երբ իմ ու ամուսնուս զգացմունքները նոր էին սկսվում, ցանկանում էի ամբողջ օրը նրա համար պատրաստել և հենց այդպես էլ անում էի։ Սակայն երբ ամեն բան նորմավորվեց, առաջ եկան նաև անձնական ժամանակն ու աշխատանքը՝ աղցանների թիվը պակասեց։ Այդ ժամանակ ամուսինս անհանգստացավ։ Նա փորձում էր ինձ խոհանոց վերադարձնել ու զարմանում էր, թե ինչու չեմ ցանկանում դա անել։ Դրա համար էլ ես այժմ միանգամից սովորեցնում եմ տղամարդուն, որ խոհանոցում կլինեմ, բայց ոչ շատ հաճախ։

 

 

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք ամուսնալուծվել եք, քանի որ հանուն Ձեր ապագա ծրագրերի դեմ եք գնացել Ձեր ամուսնու արգելքներին։ Մի՞թե կարող եք հեշտությամբ կորցնել Ձեր սիրելիին` հանուն կարիերայի։

 

–Ես իրավիճակի ադեկվատության ներքին հասկացողություն ունեմ։ Իհարկե, կարևոր որոշումների դեպքում ես պետք է խորհրդակցեմ իմ տղամարդու հետ։ Սակայն իրականում ես մինչև հիմա կարծում եմ, որ հիմարություն է թույլ չտալ կնոջը կրթություն ստանալ միայն այն պատճառով, որ այդպես ես ուզում։ Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, որ ավարտել եմ համալսարանն ու անտեսել նրա բողոքները։

 

–Հիմա է՞լ եք նույն սկզբունքով առաջնորդվում։

 

–Այժմ ինձ համար դեռ կարևոր է ինքնադրսևորումը։ Իհարկե, ես կարող եմ ինչ–որ բանից հրաժարվել, որպեսզի նեղություն չտամ տղամարդուն, սակայն եթե ես ցանկանամ չինարեն սովորել և դա օգնի ինձ բիզնեսի զարգացման հարցում, ես կուսումնասիրեմ չինարենը։ Իմ տղամարդը պարտավոր է աջակցել ինձ ինքնազարգացման հարցում։

 

 

–Ինչու՞  էիք Ժամանակին թաքցնում Ձեր հարաբերությունները։

 

–Ինչ–որ չափով դա իմ նախկին ամուսինն էր ցանկանում։ Ինչպես և բոլոր կանայք, ես ցանկանում էի գոռալ իմ երջանկության մասին։ Ես հենց դա էլ անում էի՝ սոցիալական ցանցերը լցված էին իմ հարսանիքի լուսանկարներով։ Ավելի ուշ, երբ առաջին հոլովակն էինք նկարում՝ համաձայնության եկանք, որ իմ սեքսուալ կերպարը հետաքրքիր կլինի տղամարդկանց համար։ Բոլոր տղամարդիկ ցանկանում են մտածել, որ իրենց հավանած կերպարն ազատ է։ Ես ու ամուսինս քննարկել ենք դա։ Հենց նա է առաջարկել թաքցնել մեր հարաբերությունները, որպեսզի հետագայում շոու բիզնեսում ավելի մեծ հաջողություններ ունենամ։ Մենք ջնջեցինք բոլոր լուսանկարները, և ես ազատ աղջիկ դարձա բոլորի համար։ Երբ առաջին տեսահոլովակը թողարկեցինք՝ տղամարդկանց կողմից մեծ ուշադրության արժանացա։ Այնուհետև ես ու ուկրաինացի արտիստ Վիտալի Կոզլովսկին դուետ երգեցինք։ Այդ ժամանակ ես ամուսնացած էի, ամուսինս ներկա էր նկարահանումներին ու տեսնում էր, թե ինչպես են նկարահանում բոլոր բաց տեսարանները։ Ամեն բան նրա հսկողության տակ ու նրա թույլատվությամբ էր։ Իհարկե, բոլոր մարդիկ ցանկանում են մտածել, որ այն զույգերը, որոնք կադրում այդքան գեղեցիկ տեսք ունեն, կյանքում ևս ինչ–որ կապ ունեն։ Մենք թույլ տվեցինք  մարդկանց այդպես մտածել։ Շատերը կարծում էին, որ ես ու Վիտալին սիրավեպ ունենք, սակայն իրականում մենք պարզապես լավ ընկերներ ենք։

 

Ապահարզանից հետո ես ստիպված էի լռել իմ նախկին ամուսնու մասին։ Հնարավոր չէ պատմել մեկի մասին, ում մասին ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ տխուր և հոգումս ինչ է կատարվում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչն է ավելի դժվար՝ թաքցնե՞լ հարաբերությունները, թե՞ ցուցադրել դրանք։ Այդ ամենից  պետք է ինքնուրույն գլուխ հանեի։ Instagram-ը ինչ–որ չափով հոգեբանի նման է։ Ասում են, եթե ցանկանում ես այլևս ցավ չզգալ, պետք է խոսես այդ մասին։ Դու հրապարակում ես անում, ներկայացնում ես քո զգացմունքները, մարդիկ մեկնաբանություններում ինչ–որ խորհուրդներ են տալիս, ու դու թեթևանում ես։ Դա նման է խմբակային հոգեբանական թերապիայի։

 

Միայն այն ժամանակ, երբ տարիներ անցան, ու ես հաղթահարեցի այդ ամենը՝ սկսեցի խոսել այն մասին, թե ինչ եմ զգացել, երբ ամուսնալուծվում էի։ Դա վերջերս է պատահել, երբ ես ոտքի եմ կանգնել ու հասկացել եմ, որ ամուսնալուծվելու հետ կապված ճիշտ որոշում եմ ընդունել։

 

 

 

-Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, ով ընդունում է Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու չի փորձում փոխել ձեզ։

 

-Այո, կա։

 

-Ի՞նչը կարող  է երջանկացնել կնոջը։

 

-Սիրելի աշխատանքը, սիրելի տղամարդն ու երեխաները։ Ամեն դեպքում այդպես են ասում, ես դեռ չեմ ստուգել։

 

 

-Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք։

 

–Շատ, չափազանց երջանիկ։ Ես այնպիսի մարդ եմ, ով մշտապես փորձում է իր գործողությունների մեջ դրական ու բացասական կողմեր գտնել։ Ես երկար եմ մտածել այն մասին, որ չկարողացա պահպանել իմ ամուսնությունը, չկարողացա հաղթահարել դժվարությունները․․․հնարավոր է, որ ես վատ էի փորձում։ Երբ մենք բաժանվեցինք՝ ինձ շատ երկար ժամանակ վատ էի զգում։ Ես գիտեմ, որ իմ նախկին ամուսնինը նորից է ամուսնացել ու արդեն երկու երեխա ունի։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Սակայն դրա հետ մեկտեղ ես մտածում էի, որ իմ կյանքում ինչ–որ բան այն չէ։ Ես նրան երջանիկ լինելու հնարավորություն տվեցի՝ նրանից բաժանվելով։  Ես ասում էի նրան, որ նա կգտնի այնպիսի կնոջ, որի հետ երջանիկ կլինի, կին, որն ավելի հաճախ կլինի խոհանոցում, քան ես։

 

Այսօր կատարվել են բոլոր այն երազանքներս, որոնց ձգտում էի։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ եմ արել, քանի որ հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի, իսկ նա հասել է նրան, ինչն ինքն էր ցանկանում։

 

Ինձ մոտ ամեն բան նախագծին համապատասխան է ընթանում։ Ապագայում ես նույնպես երջանիկ ընտանեկան կյանք ու երեխաներ կունենամ։ Պարզապես, իմ նախագիծը մի փոքր տարբերվում է Instagram-ի էջիս հետևորդների պատկերացրածից։ Նրանք կարծում են, որ ես արդեն պետք է 3 երեխա ունենայի, սակայն ես միայն հիմա եմ հասկացել, որ պատրաստ երեխա ունենալ։

 

 

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված