Ահա թե ինչ տեսք ունեն մահմեդական կանացի լողազգեստները
ԱշխարհԲուրկինի (burqini) = burqa + bikini, դիզայնը ստեղծվել է Ավստրալիայում` Ահեդա Զանետտիի կողմից։ Այն նախատեսված է մահմեդական կանանց համար։ 2016 թ․ Ֆրանսիայում փորձ արվեց արգելել բուրկինին։ Այն կանայք, ովքեր հագնում են այս լողազգեստը, տուգանում են 38 եվրոյով։ Վարչապետ Մանուել Վալսի կարծիքով, բուրկինին հակասում է Ֆրանսիայի հանրապետության արժեքներին։ Սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, արգելքից հետո Ֆրանսիայում մուսուլման կանայք սկսել են էլ ավելի շատ հագնել բուրկինի։