Անահիտը վերջին շրջանում ուներ ծանրաբեռնված գրաֆիկ, այդ 2 օրն ազատ էր, որոշել էր գնալ հանգստի. նոր մանրամասներ ջրահեղձ եղած կոմպոզիտորի դեպքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերեցին ջրահեղձ եղած կոմպոզիտորի մարմինը:
ArmLur.am-ի հետ զրույցում Անահիտ Մնացականյանի հարազատներից՝ Վահան Ազիբեկյանը, ասաց՝ «Դեռ դատաբժիշկը չի ուսումնասիրել, դեռ որևէ բան չկա, օդից որևէ վարկած չեմ կարող ասել»:
Նրա խոսքով՝ Անահիտը վերջին շրջանում ուներ ծանրաբեռնված գրաֆիկ, այդ 2 օրն ազատ էր, որոշել էր գնար հանգստի: Այնտեղ է եղել միայնակ:
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից համացանցում հայտարարություններ էին տարածվում, որտեղ նշվում էր, որ մայիսի 31-ի կեսգիշերից Սևանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը։
Էմմա Մարտիրոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live