5,4 մագնիտուդով երկրաշարժ՝ Վրաստանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի հյուսիսում գտնվող Ռաչա երկրամասի Օնի քաղաքի մոտակայքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Իրի գյուղի մերձակայքում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորագետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:03-ին:
Ցնցումները զգացվել են նաև Թբիլիսիում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live