Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Արթուր Չիլինգարովին (լուսանկարներ)
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեգենդար բևեռախույզ և Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի դին դագաղով տեղափոխվել է Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի Պայծառակերպության եկեղեցի: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ինչպես հայտնել են Պետդումայում, հրաժեշտի արարողությունից հետո Չիլինգարովին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը ժամը 12:00-ին։
Հունիսի 1-ի երեկոյան ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Արթուր Չիլինգարովի մահվան մասին։ Պատգամավորը կյանքից հեռացել է 84 տարեկանում։
Արթուր Նիկոլայի Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Հայրը՝ Նիկոլայ Չիլինգարյանը, աշխատել է Բոլշևիկների համամիութենական կոմկուսի Լենինգրադի մարզկոմի և քաղկոմի առաջին քարտուղար Պյոտր Պոպկովի օգնական, զբաղվել քաղաքաշինության հարցերով։ Որդու ծնվելուց մի քանի տարի անց նա ենթարկվել է բռնաճնշումների։ Դրա հետևանքով Չիլինգարովը մեծացել է մոր և խորթ հոր հետ։
Չիլինգարովը աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ, անվանի բևեռախույզ, ինժեներ-օվկիանոսագետ։
Նա ԽՍՀՄ, ՌԴ հերոս է, ինչպես նաև պարգևատրվել է ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։ Գյումրիի Պատվավոր քաղաքացի է։
Լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: