Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները. ՀՀՄ կուսակցություն
ՔաղաքականությունԵրեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության շուրջ 30 աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանին և մի շարք այլ անդամներին։ Վերջիններս ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել։
Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները օրենքի շրջանակներում և հանուն հայրենիքի իրենց դիրքորոշումը բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն