Հայերեն


Որքան ավելանում են վերահսկող մարմինները, այնքան ավելի շատ են սրբապիղծներն անարգել հոշոտում անտառները

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է․

«Գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը երեկ, ի պատասխան մեր հարցին, թե ինչ են տալիս այդքան հաճախացած ստուգումներն անտառին, դժգոհեց շարունակական ստուգումներից։ Նա կարծում է, որ դիսբալանս կա «Հայանտառի» պատասխանատվության եւ իրավունքների միջեւ, գումարած դրան՝ օրենսդրության մեջ էլ իրար հակասող կետեր կան, որոնք խոչընդոտում են լիարժեք վերահսկողություն իրականացնելուն։ Օրենսդրությամբ, անտառապահը տեսչական գործառույթ իրականացնելու իրավունք չունի, խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրություն չի կարող կազմել։ Միայն կարող է փաստը ֆիքսել եւ տեղյակ պահել տեսչական մարմնին, որը բնապահպանության նախարարության կազմում է։ Նախատեսում են օրենքը փոխել եւ նման գործառույթ վերապահել անտառապահին։ Ըստ նրա՝ ապօրինի անտառահատումների լիարժեք կանխումը հնարավոր չէ աշխարհի որեւէ երկրում, խոսքը ծավալների կրճատման մասին է։

Իսկ ինչո՞վ են զբաղված ստուգող կազմակերպությունները։ Մաթեւոսյանի կարծիքով՝ ստուգող, վերստուգող, հսկող կազմակերպությունների առատությունը ոչ թե բերում է ապօրինությունների նվազման, այլ, ճիշտ հակառակը՝ կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը։ Թեեւ վերջին շրջանում բավականին նվազել են բնապահպանական տեսչության ստուգումները, փոխարենը՝ այլ կառույցներ են սկսել հաճախ ստուգումներ անցկացնել։ «Օրինակ՝ ոստիկանությունը, բնապահպանական տեսչությունը՝ իր տարածքային ստորաբաժանումներով, անտառի մոնիտորինգը, բնապահպանական ՀԿ-ները։ Եվ նրանց պետք է հյուրասիրեն անտառտնտեսությունները, պահեն, ճամփու դնեն... Այսինքն՝ ստուգումների առատությունը, ստուգող կազմակերպությունների շատությունը չի բերում ապօրինությունների նվազման»։

Ստացվում է, որ բնապահպանական տեսուչներն ու մյուս ստուգողները գնում՝ մի քանի օր մտնում են այս կամ այն անտառտնտեսության վարչական տարածք, «Հայանտառի» միջոցների հաշվին կամ անձամբ հենց անտառապետերի հաշվին ապրում, ուտում-խմում, վերջում էլ, Աստված գիտի՝ ինչ խախտումներ են «հայտնաբերում»։ Արդյունքում՝ բյուջեից փողեր են ծախսվում ոչինչ չտվող աշխատանքի համար։

Օրինակ՝ որքանով մենք տեղեկացանք, բնապահպանական տեսչության ստուգումների ժամանակ մինչեւ տասը հոգանոց տեսչական խումբ է գործուղվում որեւէ մարզ, որտեղ պետք է մնան, ենթադրենք, տասը օր։ Ամեն օրվա համար խմբի յուրաքանչյուր անդամին բնապահպանության նախարարությունից տրամադրվում է 20 հազար դրամ՝ կեցության համար, եւ 8 հազար դրամ՝ սննդի։ Գումարած դրան՝ յուրաքանչյուր աշխատակից վերջում նաեւ արձակուրդային է ստանում, որը եւս զգալի գումար է կազմում։ Իսկ ի՞նչ են անում տեսուչները։ Նրանք իրենց օրվա սննդի եւ գիշերակացի համար հատկացված գումարը չեն ծախսում, քանի որ «Հայանտառը» հաճախ հայավարի, հաճախ՝ գուցե պարտադրանքով կամ այլ պատճառներով, իր վրա է վերցնում մայրաքաղաքից եկած հյուրերի մնալու եւ ուտելու ծախսերը։ Արդյունքում՝ տեսչական այդ խումբն իր գրպանն է դնում պետբյուջեից հատկացված գումարը, որը նախատեսված էր գործուղման ծախսերի համար։ Դրանից զատ, իրենք նաեւ արձակուրդային են ստանում, որը, սովորաբար, վարչապետի հակակոռուպցիոն ռազմավարության տրամաբանությանը խիստ հակառակ, բաժանվում է մի քանի մասի։ Այսինքն՝ տեսչական ստուգումները փող լվանալու մի հիանալի մեխանիզմ են ապահովում մեր մանր ու միջին չինովնիկների համար։ Ստացվում է, որ պետբյուջեից կրկնակի գումար է մսխվում ինչ-որ անիմաստ եւ ոչ մի օգուտ չտվող մի բանի՝ տեսչական ստուգումների վրա։ Այսինքն՝ թե՛ գյուղնախարարության ենթակա ՊՈԱԿ-ի միջոցներն են վատնվում, թե՛ բնապահպանության նախարարության։ Սրա հիմնական արդյունքը լինում է այն, որ շահում են բոլորը, տուժում են անտառն ու պետությունը։ Եվ զարմանալի է, որ անգամ «Հայանտառի» տնօրենն է այս մասին խոստովանում, որ տեսչական եւ վերահսկողական տարատեսակ ստուգումներն անիմաստ են։ Առհասարակ, այս ամենից եզրակացությունն այն է, որ պետական գերատեսչություններն իրենց վերապահված գործառույթներով եւ օրենսդրությամբ ոչ թե փոխլրացնում, այլ խանգարում եւ վնասում են միմյանց՝ ծախսելով պետական միջոցներ եւ հարկատուներիս վճարած գումարները»։

Հ․Գ․ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «վերահսկող» ու «օրինապահ» գերատեսչությունների թողտվությամբ անխնա ու ինտենսիվորեն հոշոտվում են նաև Դսեղի անտառները։ Թթվածնի ու հողի հաշվին բիզնես անող ստահակներին չի խոչընդոտում ոչ ոք։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված