Մանրամասներ տուժածների առողջական վիճակից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ ուշ երեկոյան, ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։ Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Քիչ առաջ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում, թոքային հյուսվածքի վնասում: Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա: Ծանր վիճակում գտնվողները շոկային վիճակում են, դրա համար մենք միջամտում ենք, որ անջատենք իրենց գիտակցությունը, որ ցավային ռեակցիան շատ արտահայտված չլինի: Նման պացիենտների անգամ վիրակապությունը չափազանց ծանր միջամտություն է: Մենք դրան վիրահատություն ենք ասում, եւ անգամ հնարավոր է ընդհանուր նարկոզով դա արվի»,-ասել է Հովհաննիսյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live