ԱՄՆ-ն կոշտ արձագանք է տվել Ռուսաստանի վերջին գործողություններին
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին` մեղադրելով Մոսկվային Ուկրաինայում շարունակվող մարտերի և այդ երկրի շրջափակման համար: Ռուսաստանի այդ գործողություններն այսօր «վարկաբեկում են Եվրոպայի ընդհանուր տեսլականներն` ամբողջականության, ազատության և խաղաղության»: Այս մասին Թիլլերսոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի հանձնաժողովի և Ուկրաինայի համատեղ նիստի ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանի կողմից պատերազմի հրահրումից 3 տարի անց Ամերիկայի և ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային մնում է անփոփոխ: Նա խոստացել է, որ ԱՄՆ վարչակազմը կպահպանի ՌԴ հանդեպ պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի շտկել իր գործողությունները:
DW-ն հաղորդում է, որ ըստ դիտորդների` Թիլլերսոնի` ՌԴ հասցեին արված հայտարարություններն ավելի կոշտ են, քան Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նոր վարչախմբի` նախկինում արած հայտարարությունները:
Նշվում է, որ Թիլլերսոնի հայտարարություններն անականկալ են դարձել ՌԴ արտգործնախարարության համար: ՌԴ ԱԳՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներին մեղադրել է «ռուսական սպառնալիքի մասին միֆի» տարածման համար: