Երևանում ու մարզերում գազ չի լինելու
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 12-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի թիվ 14, 15, 16, 19 փողոցների (մասնակի), թիվ 19ա փողոցի (ամբողջությամբ) առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Քարակերտի ԳԲԿ-ն սնող Dպ200 կողմանատար-գազատարի ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, սեփականատեր Արտակ Գևորգյանի, սեփականատեր Գոհարիկ Մնացականյանի, սեփականատեր Դավիթ Հակոբյանի, սեփականատեր Ռոստամ Սադոյանի, սեփականատեր Դավիթ Դավթյանի, «Երևան Մարմըլեյդ Ինդասթրիս» ՍՊԸ-ի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Քարակերտի Առաջնորդարանի, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, «Դալարիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, Դալարիկի միջնակարգ դպրոցի, «Նորապատ», «Գոդավար», «ՌՄ Պլազա» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի Ամառանոցային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: