Այս վարչախմբի «շնորհիվ» է Ադրբեջանի բռնապետն ամեն օր հերթական լկտի պահանջը ներկայացնում Հայաստանին. Չալաբյան
Քաղաքականություն«Ինձ ոչ մի բան չի զարմացնում, որովհետև այս ոստիկանական ուժը վարչախմբի վերջին հույսն է»,- Բաղրամյան պողոտայում Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա ընդգծեց, որ վարչախումբն իր ամբողջ բարոյական ու քաղաքական կապիտալը կորցրել է, որևէ նույնիսկ փաստարկ չի կարողանում բերել իր գոյությունը երկարաձգելու օգտին։
«Իր գոյությունը երկարաձգելը աղետ է մեր երկրի համար։ Այս վարչախմբի «շնորհիվ» է Ադրբեջանի բռնապետն ամեն օր հերթական լկտի պահանջը ներկայացնում Հայաստանին»,- ասաց Չալաբյանը։
Նա նշեց, որ վարչախումբը բացահայտ երկիրը թալանում է, իր լեգիտումությունը կորցրել է, իսկ ոստիկաններին էլ փողոց է հանել որպես իր վերջին փրկօղակ։
«Իսկ թե ինչքան է այդ փրկօղակը դիմանալու, դա էլ իրենց բախտի բանն է։ Ինձ թվում է՝ մաքսիմում մի քանի օր»․ ասաց Ա.Չալաբյանը։