Հայերեն

Ահա թե որն է գիշերային հարձակման պատճառը

Ամենաընթերցված

Գիշերը Մալաթիայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Փաստինֆո»-ին իրենց դիրքորոշումը ներկայացրել է տուժող ճանաչված, «Ելք» կուսակցությունների դաշինքի շտաբի պետ, հիշյալ տարածքում քարոզչություն իրականացրած Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Ըստ փաստաբանի, Հայկ Սարգսյանի հետ միասին քարոզչություն էին իրականացնում դաշինքի վստահված անձինք և համակիրներ, այդ թվում՝ այնտեղ էր գտնվում նաև Գոռ անունով մի երիտասարդ, ով հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել իր աջակցությունը դաշինքին:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ վիճաբանության առիթ է հանդիսացել այն, որ Արթուր Այվազյանը վերցրել է Հայկ Սարգսյանի մեքենայի միջից դուրս հանված եռագույն դրոշը, իսկ երբ իր վստահորդը խնդրել է այն վերադարձնել, Արթուր Այվազյանը պատասխանել է՝ իրավունք չունեք եռագույնով քարոզչություն իրականացնել, ես այն դրել եմ ընկերոջս գերեզմանին:

Այնուհետև, ըստ տուժող կողմի, Արթուր Այվազյանը հանել է ինքնաշեն ատրճանակը, և «բախտի բերմամբ, իր կողքը գտնվող Գոռը հարվածել է Արթուր Այվազյանի ձեռքին, գետնին գցել զենքը, ապա գետնից վերցրել, և Արթուրին չի հաջողվել այն կիրառել»:

Տուժողը փորձել է ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից, սակայն Արթոր Այվազյանը պահել է ավտոմեքենայի դուռը, երբ արդեն տուժողի ավտոմեքենան ընթացքի մեջ է գտնվել, սակայն Արթուր Այվազյանը չի կարողացել ավտոմեքենայի դռնից երկար կախված մնալ, ընկել է և դեմքով հարվածել ասֆալտին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք երևում են հրապարակված լուսանկարում:

Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանն առ այն, որ զենքն իր պաշտպանյալինը չի և չի եղել: Ըստ տուժողի ներկայացուցչի, ինքնաշեն զենքը որևէ կերպ չի գրանցվում և չի գրանցվում նաև, թե ում է դա սեփականության իրավունքով պատկանում, ուստի այդ մասին փաստել հնարավոր չէ: Սակայն, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, փաստ է, որ զենքը Արթուր Այվազյանն իր մոտից է հանել ու փորձել օգտագործել:

Իսկ դեմքի՝ ճակատ-քիթ-բերան, շրջանում առկա վնասվածքները, ըստ Ն.Բաղդասարյանի, կարող են առաջանալ հարթ մակերույթին հարվածվելու, այլ ոչ թե ձեռքով կամ այլ առարկայով հարված ստանալու հետևանքով: Վնասվածքների բնույթն ու տեղայնությունը լիովին համընկնում է տուժողի ցուցմունքում մատնանշված մեխանիզմին:

«Իմ կողմից ներկայացված փաստերը բավարար են հետևություն անելու համար, որ Արթուր Այվազյանն ոչ թե «իրական տուժողն է», այլ Հայկ Սարգսյանի նկատմամբ ոտնձգություն գործած անձ»,- ասաց Ն.Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը դժգոհություն է հայտնել արարքի որակման կապակցությամբ: Ըստ նրա, արարքը խուլիգանության փոխարեն պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, քանի որ դիտավորությունը ուղղված է եղել խոչընդոտելու ընտրության մասնակցող վստահված անձանց լիազորությունների իրականացմանը, որը զուգորդվել է բռնություն գործադրելու սպառնալիքով:

«Եթե չլիներ Գոռը և եթե Արթուր Այվազյանը գործածեր ատրճանակը, ի՞նչ հետևանքներ դա կունենար: Ո՞վ է իրական տուժողը: Գոռը՝ փրկելով Հայկ Սարգսյանի կյանքը, նաև նպաստել է, որ հետագա գործողություններով Արթուր Այվազյանի վիճակը չվատթարանա», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ռուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված