Տատիկ-պապիկի հետ գետն ընկնելու հետևանքով մահացած 8-ամյա Լիկան Էջմիածնից էր․ նոր մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 8-ին տատիկի և պապիկի հետ ավտոմեքենայով Հրազդան գետն ընկնելու հետևանքով մահացած 8-ամյա Լիկա Մալխասյանն Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքից էր։
Լիկան սովորում էր Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցի 2-րդ դասարանում։
«Շատ ակտիվ, խելացի, հրաշք բալիկ էր։ Կատարվածը բոլորիս համար մեծ ցնցում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
8-ամյա աղջնակի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը՝ հունիսի 12-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզում «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց գոտի, բախվել էր կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
Ավտոմեքենայում եղել են ամուսիններ՝ 69-ամյա Սարո Կարապետյանը, 61-ամյա Հասմիկ Հարությունյանը և նրանց 8-ամյա թոռնուհին՝ Լիկա Մալխասյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live