Հայերեն


96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 9-ի հանրահավաքում ունեցած ծրագրային ելույթում «Սրբազան պայքարն» առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրապարակեց իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Այն է՝ 4 օր կամ 96 ժամ անդադար բողոքի ակցիաներ, որքան հնարավոր է՝ մարդաշատ, հիմնական նպատակ ունենալով՝ հասնել գործող կառավարության հրաժարականին և նոր կառավարության ձևավորմանը: Տվյալ դեպքում՝ դա անել խորհրդարանի վրա հանրային մեծ ճնշման միջոցով: Հանրահավաքից հետո տասնյակ հազարավոր հայրենակիցներ, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, շարժվեցին դեպի ԱԺ շենք, որի մատույցները ողողված էին Նիկոլ Փաշինյանի իշխանության «պատասխանով»:

Պարզ ասած՝ ԱԺ հատկապես ծառայողական մուտքին հարող Դեմիրճյան փողոցը ուղղակիորեն «լցոնված» էր ոստիկանության ամենատարբեր ստորաբաժանումների հոծ շարքերով: Ի լրումն, իշխանության բոլոր վախերի ու սարսափների հնարավորինս պերճախոս այդ դրսևորումը, ոստիկանական ուժերի այդ ֆանտասմագորիկ պերֆորմանսը գլխավորում էր ՀՀ ոստիկանապետը: Նա, որ ժամանակին քաղցր-մեղցր էր խոսում ցուցարար Փաշինյանի հետ, այժմ, գնդապետից հասնելով գեներալական ուսադիրների, որոշել էր հնարավորինս եռանդուն կերպով ցուցադրել իր հավատարմությունը գործող իշխանությանը, կամ որ նույնն է՝ պարտվող ու հանձնող ռեժիմին: Ու ոստիկանապետը լիուլի դրսևորվեց, համենայն դեպս, մի քանի անգամ նրա այդ դրսևորումների հետևանքով իրավիճակը Բաղրամյան պողոտայի վրա բավականին լարվեց: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ոստիկանապետը հենց այդպիսի հանձնառությամբ կամ ցանկությամբ էր եկել «դեպքի վայր»:

Մյուս կողմից՝ ակնհայտ էր, որ հսկայական բազմությունը գլխավորող Բագրատ Սրբազանը, շարժման առաջին շարքերում գտնվողները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց ու ոստիկանների միջև բախում չլինի: Սա հատկանշական հանգամանք է, ըստ որում, առաջին անգամ չէ, որ դա արձանագրվում է: Ավելին, Բագրատ Սրբազանը նշեց իր կողմից նկատած անձանց՝ նրանց բնորոշելով որպես ոստիկանության կողմից ներդրված սադրիչների, ըստ որում, վերջիններս սուսուփուս հետևեցին նրա հորդորին և հեռացան: Բայց ամենից ուշագրավն այն էր, որ ոստիկանության ղեկավարներից մեկը հենց տեղում, շարժման իրավաբանական թիմի ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի բռնվելով, խոստովանեց, որ ցուցարարների շարքերում կան սովորական հագնված ոստիկաններ (իբր՝ «օպերատիվ աշխատողներ», որոնք ունեն «այլ գործառույթներ»):

Մեծ հաշվով, չնայած բազմաշերտ ներկայությանը, ոստիկանությունը տանուլ տվեց իրավիճակն ու բանավեճը թե՛ մարտավարական առումով, թե՛, առավեև ևս, ինտելեկտուալ: Բայց թողնենք դեպքերի նկարագրությունը, մանավանդ, որ շատերն, անկասկած, իրադարձություններին հետևում են «օն-լայն», իսկ շատերն էլ անձամբ են մասնակցում: Վերադառնանք առաջադրված գլխավոր հարցին ու նախանշված հանգուցալուծման հնարավորությանը: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում առկա է պետական-քաղաքական ճգնաժամ: Նաև՝ իրավական, բարոյական ու բարոյահոգեբանական, բայց դա այլ զրույցի թեմա է: Այդ ճգնաժամը հարուցող գործոնները և պատճառները չեն վերացել: Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությանը կառչած մնալուն, որպես իշխանություն «վերարտադրվելուն», ապա նաև խայտառակ ավտոկրատիայի վերածվելուն զուգընթաց, ճգնաժամն ավելի ու ավելի է խորացել: Ի լրումն, վերջին 3,5-4 տարում արձանագրվել է Արցախի ամբողջական կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի մասի օկուպացիան, իսկ այժմ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ իրականացվում է երկրի տարածքի միակողմանի զիջում թշնամուն: Այս ամենը էլ ավելի է խորացրել ճգնաժամը:

Ավելին, այն այլևս ոչ թե սոսկ պետական կառավարման կամ քաղաքական է, այլ համընդգրկուն, համակողմանի ճգնաժամ, որը վերաբերում է մեր հասարակության գոյության քաղաքացիաիրավական, ազգային, տնտեսական, սոցիալական, կրթական, հոգևոր-մշակութային, պատմական կողմերին: Մեծ հաշվով, գոյաբանական խնդրի առաջ ենք, եթե չասվի՝ հենց այդ խնդրի մեջ ենք ու էպիկենտրոնում: Նման պայմաններում որևէ խելամիտ գործիչ, խիղճ ու մի քիչ էլ բանականություն ունեցող անձանց որևէ խումբ արդեն վաղուց ինքնուրույն թողած կլիներ իշխանությունը՝ հասարակությանը ընձեռելով հնարավորություն՝ դուրս գալ հենց իշխանության իսկ ստեղծած մղձավանջից: Բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի մի որոշ հատվածի մասին չէ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, թե որքան է վախենում Փաշինյանը: Պարզ է նաև, թե ինչից է վախենում: Ոստիկանական շարքերը, նրա զրահապատված շարասյունը, հետը մի գումարտակ «թիկնազորք» պտտելը հենց այդ վախերի արտացոլումն են: Ու նման պայմաններում համաժողովրդական ընդվզումը գլխավորում է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավոր՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:

Այդ հանգամանքն արդեն ինքնին պետք է շատ լավ ազդանշան լիներ նույն ՔՊ-ին, եթե ոչ Փաշինյանին, որ հաշվեհարդար կամ նման բաներ, որոնցից նա այդպես սարսափում է, չեն լինի: Պարզ ասած, «մարդասիրական միջանցքը» իրենք կարող էին ապահովված համարել: Ավելին, Բագրատ Սրբազանը հստակ առաջարկում է անցնցում լուծում: Այսինքն, առաջարկվում է ստեղծված իրավիճակի, արդեն մոտ 4 տարի ձգվող ու խորացող ճգնաժամի անցնցում, բանական, քաղաքակիրթ և օրինական հանգուցալուծում: Այսինքն, երկիրն ավերակած իշխանության անցնցում հեռացում, հրաժարական (նրանց արածի գնահատականը թողնելով բացարձակապես իրավական հրաթության) որին պետք է հաջորդի նոր՝ անցումային կառավարության ձևավորումը: Այո, առաջարկվող լուծումը թե՛ քաղաքակիրթ է, թե՛ անցնցում: Սակայն այստեղ կա մի մեծ «բայց»: Ու այդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանն է, որն Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի առաջ ստանձնել է այնպիսի պարտավորություններ, որոնցից չի կարողանում (ասենք՝ չի էլ ցանկանում) «թռնել»: Նա նաև այդ առումով է «անկյուն մղվել»: Ու, որքան հեզորեն ու պատրաստակամորեն, որքան դյուրությամբ հայկական տարածքները տալիս է թշնամուն, հակառակ համեմատականության աստիճան կառչած է իր աթոռից ու պաշտոնից, հանուն որի նա կանգ չի առնի ոչնչի առջև, նույնիսկ ամենածանր ելքով:

Փաշինյանի հոգին միշտ է փառավորվել նման բաներից: Շատերը կարծում են, թե պայքարի այս փուլը Փաշինյանից ազատվելու վերջին հնարավորությունն է: Իրականում վերջին հնարավորությունն է Փաշինյանի համար՝ հեռանալ քաղաքակիրթ եղանակով, որ իր պատճառով այլևս մեր երկրում մահեր չլինեն, մեր երկրից տարածքներ չհանձնվեն... Բայց Փաշինյանը քանիցս ցույց է տվել, որ պաշտոնն իր համար ավելի թանկ է, քան Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա կգերադասի, որ կործանվի Հայաստանը, քան թե ինքը կորցնի իր պաշտոնը: Հարցն այն է, թե արդյո՞ք ՔՊ-ն ամբողջ կազմով է այդպես մտածում... Պատասխանը երկար սպասել չի տա: Երեկվա օրը ցույց տվեց, որ այս պահին, կարծես, այլ կերպ մտածող, Հայրենիքի ու ժողովրդի շահերը Նիկոլ Փաշինյանի անձնական շահերց վեր դասող քպականներ դեռ չեն հայտնաբերվել: Հունիսի 17-ը հեռու չէ: Ժամացույցը տկտկում է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով
Ամենադիտված