Հոկտ. 27, Շմայս, Առաքելյան. Ինչ գործով է 15 տարով ազատազրկված եղել «Ելք»-ի համախոհների դեմ զինված հարձակման հեղինակը
Հասարակություն1in.am / Երեկ երեկոյան «Ելք» դաշինքի անդամների ու Նիկոլ Փաշինյանի վրա զինված հարձակում գործած անձը՝ Արթուր Այվազյանը հայտնի է Մանախ անունով: Նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Սամվել Առաքելյանը սպանվել էր 2001-ի հոկտեմբերի 14-ին, նրա դիակը հայտնաբերվել էր Երևանի Հաղթանակ կամրջի տակ: Սպանությունից հետո նրա դիակը պայթեցրել էին, որպեսզի այն անճանաչելի լինի և հետքեր չմնան: Մանախն այդ ժամանակ եղել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբոր`«Ազատամարտիկների և կին վետերանների միություն» Հ/կ նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը: Միհրան Մովսիսյանը անցած տարի ձերբակալվեց Հայաստանի ապօրինի ճանապարհով 200 միլիոն դելարի ուրան արտահանելու համար: Նա փորձել էր այդ ուրանը տեղափոխել Վրաստան և իրացնել:
շարունակությունը՝ կայքում