Չեչնիայում որս է սկսվել համասեռամոլների դեմ․ կան սպանվածներ
ԱշխարհՉեչնիայում վերջին շաբաթվա ընթացքում կալանավորվել է հարյուրից ավելի տղամարդ` միասեռականության կասկածանքով: Новая Газета-ի փոխանցմամբ` այս տեղեկությունը հաստատել են կարևոր բազմաթիվ աղբյուրներ: Թերթը տեղեկացնում է, որ կալանավորվածների ողջ մնալու շանսերը չնչին են, քանի որ նրանց հարազատները չեն հետաքրքրվելու նրանց ճակատագրով:
Այժմ ստույգ հայտնի է, որ սպանվել է 3 հոմոսեքսուալ, նրանց ինքնությունը ևս հայտնի է, բայց չի հրապարակվում:
ԼԳԲՏ ակտիվիստներից մեկը թերթին նաև հայտնել է, որ հոմոսեքսուալներին ջրի երես հանելու համար կեղծ միջոցառումներ են անցկացվում, որոնց ժամանակ էլ բոլորին կալանավորում են: Նա նաև հայտնել է, որ կալանավորվածների մեջ են չեչենական մուֆթիյաթի անդամներ` ներառյալ երկրի ղեկավարությանը մոտ ու ազդեցիկ կրոնական գործիչներ, ինչպես նաև` 2 հեռուստահաղորդավար: