Սիրիահայերը Երեւանում հիմնել են դեղագործական գործարան
ՀասարակությունՀայկական Ժամանակ / Երեւանում այսօր բացվել է «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ, ինչն ըստ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի՝ կնպաստի նաեւ դեղերի գնի եւ որակի մրցունակությանը:
Գործարանի բացմանը ներկա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարեւորեց, որ նորաստեղծ կազմակերպությունը ստեղծվել է սիրիահայ գործընկերների կողմից։
«Նման նախաձեռնությունները ողջունելի են: Հայաստանը Սփյուռքի համար պետք է դարձնենք ավելի գրավիչ,-ասել է Կարայանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է առողջապահության ոլորտի զարգացման համար,-Գործարանը կարտադրի որակյալ դեղամիջոցներ, 4 դեղամիջոց արդեն գրանցված են, նախատեսվում է արտադրանքն արտահանել նաեւ ԵՏՄ շուկա»:
շարունակությունը՝ կայքում