Ուզում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաղրամյան պողոտա է բերվել Հատուկ տարհանման ծառայության ավտոմեքենա՝ կայանված մեքենաները տարհանելու համար։ Նախապես վարորդները չեն տեղեկացվել, որպեսզի իրենց մենքենաները հանեն։ Պարեկները պահանջում են, որ մեքենաները կայանեն պարեկային մեքենաներից այն կողմ։ Նրանք պարզաբանում են, որ այդ հատվածում կարող են հավաքվել ցուցարարներ և տեղաշարժի խնդիր կառաջանա։
«Ինչու չե՞ք հայտարարում, ինչո՞ւ եք գողանում մեքենան»,- հարցրեց պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանը, ում մեքենան նույնպես ուզում էին տարհանել։ Շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան նույնպես ուզում էին տարհանել։
«Մեքենան չեն գողանում, իջեցնում ենք այն կողմ»,- ասաց պարեկը։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակ է պահում Բաղրամյան պողոտան։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալսանյանն այսօր ժամը 15։00-ին բոլորին հրավիրում է Բաղրամյան պողոտա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live