Նախորդ ամսվա դրությամբ` ավելի քան 26 հազար տեղահանված արցախցի կենսաթոշակ է ստանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի հոկտեմբերից ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվեց կենսաթոշակների և նպաստների նշանակման պարզեցված կարգ, ըստ որի՝ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ հաշվառվել և կենսաթոշակ են ստանում ավելի քան 26 հազար կենսաթոշակառուներ, իսկ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ վճարված կենսաթոշակների հանրագումարը կազմել է 2,5 մլրդ դրամ:
Ինչպես Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայումս կենսաթոշակների գծով ամսական միջին բյուջետային ծախսը կազմում է 2 մլրդ դրամ: «ՊԵԿ-ի տվյալներով՝ 2024-ի մայիսի 31-ի դրությամբ գործատուների մոտ աշխատանք գտած մեր հայրենակիցների թիվը կազմում է մոտ 17 հազար մարդ, իսկ հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է 1000-ը»,- անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ Հայաստանում աշխատանք գտածների վիճակագրությանն` ասաց փոխվարչապետը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live