Բախում Աջափնյակում
ՀասարակությունԹիվ երկու ընտրատարածքն ընդգրկող Աջափնյակ վարչական շրջանում երեկ գիշերը բախվել են ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանի և Տավրոս Գևորգյանի աջակիցները։ Պարզվում է նույն կուսակցության երկու թեկնածուների «ակտիվիստները» Աջափնյակի շենքերից մեկում պատահականության սկզբունքով միաժամանակ են գնացել ցուցակներով փող բաժանելու և բախվել իրար։
Միջադեպին խառնվել են նաև Աջափնյակում Արման Սահակյանին աջակցող քրեական հեղինակությունները՝ Սերգեյ Գրիգորյանի (Ֆազի) եղբայր Գարիկն ու նրա ընկերները։