Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (14.06-19.06.2024թ.)
Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ին, 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը, 15-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 36.2°C (2010թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան 9.8°C (1976թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 21.8°C