Արտակարգ դեպք՝ Արարատում․ անչափաhաuները վերցրել են hրացանն ու պատաhաբար կրակել մեկը մյnւuին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող գյուղերից մեկում «Տիր» տեսակի օդամղիչ հրացանով կրակել են մի քաղաքացու որովայնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մայիլյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում նշված գյուղի Դավիթ Մարգարյան փողոցում Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Լ․ Հ․-ն առանց հոր և 13-ամյա Կ․ Հ․-ն առանց իր հոր գիտության, թռչուններին կրակելու նպատակով վերցրել են վերջիններիս պատկանող «Բայկալ»/Տիր/ մոդելի 4.5 մմ տրամաչափի օդամղիչ հրացանները, որի ընթացքում Լ. Հ․-ն նշված հրացանով պատահաբար կրակել է Կ.Հ․-ի որովայնի շրջանին, որի հետևանքով վերջինս «որովայնի առաջնային պատի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: