Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 36-ամյա Ռոման Հովհաննիսյանի վարած «Lada Priora» մակնիշի և 42-ամյա Արսեն Մարգարյանի վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Porsche»-ի վարորդ Ա. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում, այնուհետև «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live