Բոտուլիզմի նշաններով մարդիկ են հոսպիտալացվել․ նրանք վերակենդանացման բաժանմունքում են․ ՌԴ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում և Կազանում բոտուլիզմի նշաններով մարդիկ են հոսպիտալացվել։
«Նիժնի Նովգորոդի մարզի բուժհաստատություններում բոտուլիզմի նշաններով հոսպիտալացվել է 14 մարդ (այդ թվում ՝ մեկ երեխա)։ Նրանցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները», - հայտնել են Նիժնի Նովգորոդի մարզի առողջապահության նախարարությունից։
Կազանում բոտուլիզմի նշաններ ունեցող մարդկանց թիվը հասել է 8-ի։
Քննչական կոմիտեի մարզային վարչություններում հարուցվել են քրեական գործեր։
Նշենք, որ բոտուլիզմի առաջին դեպքերը գրանցվել են Մոսկվայում հունիսի 14-ին: Մայրաքաղաքում ավելի քան 120 մարդ դիմել է (բժշկական օգնության՝ բոտուլիզմի կասկածանքով։ Նրանցից 30 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բոտուլիզմի կասկածով ևս չորսը հոսպիտալացվել են Նիժնի Նովգորոդում։ Բոլոր տուժածները գնել են պատրաստի սնունդ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live