«Նրանք հերոս են կոչում մարտական պարտականությունը կատարող սպային գնդակահարող բրդոտ խուժանին»
BlogՎահե Ավետյանը գրում է․
«Զինվորականները հերոսության իրենց չափանիշներն ունեն, և դա ակտիվիստների խելքի բանը չէ։ Զինվորականները հերոս են համարում այն սպային, ով իր զենքը երբեք չի հանձնում՝ առանց կրակելու։
Մեզանում տեղի ունեցած իրադարձություններում կար փաստորեն մեկ հերոս՝ զինվորական բոլոր չափանիշներին հավատարիմ։ Դա ոստիկանն էր, որը զենքը չհանձնեց, կրակեց մինչև վերջին փամփուշտն, ու զոհվեց մարտում։
Սպայական էթիկան, մարտական երդմանն ու զենքին հավատարմությունը ոչ մի բան են մեր ակտիվիստների համար։ Նրանց բացարձակ մեծամասնությունը պատերազմից թռած է կամ այդպիսինի զավակ։
Նրանք հերոս են կոչում մարտական պարտականությունը կատարող սպային գնդակահարող բրդոտ խուժանին։
Հարգանք ու պատիվ զոհված սպային»։