Ինչի՞ մասին է ԱԳՆ հայտարարությունը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն ակնհայտ է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի և մտադիր է հարկադրանքի և շանտաժի միջոցով ստանալ առավելագույնը: Պատահական չէ, որ Բաքուն իր կոշտ քաղաքականությունը «լեգիտիմացնելու» տարբեր առիթներ է փնտրում՝ հայ-ֆրանսիական համաձայնություն, Սահմանադրություն և այլն:
Սակայն մեկ այլ բան է, երբ այդ արձանագրումն անում ենք փորձագիտական մակարդակում և այլ բան, երբ այս փաստը դառնում է Հայաստանի ԱԳՆ հայտարարության առանցք:
«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու` Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Փաստորեն ԱԳՆ-ն առնվազն արձանագրում է, որ խաղաղության գործընթացը կանգնած է տապալման եզրին: Սակայն սա գնահատական է ոչ միայն Բաքվի ագրեսիվ քաղաքականությանը, այլ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը կառուցված է այն ելակետի վրա, թե զիջումներ անելով Բաքվին՝ հնարավոր է հասնել խաղաղության ինչ-որ բանաձևի:
Հիմա փաստորեն ԱԳՆ-ն արձանագրում է, որ Փաշինյանի այս հաշվարկները տապալվել են:
Քաղաքակիրթ երկրներում, որոնց սիրում են հղում անել ՔՊ-ականները, քաղաքականության ձախողման նման ինքնախոստովանությանը հաջորդում է կառավարության հրաժարականը:
Վահրամ Բագրատյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live