Ադրբեջանը չի պատասխանել ՀՀ-ի` 1 ամսում խաղաղության պայմանագրի ստորագրման առաջարկին, նոր պահանջներ է առաջադրել. Միրզոյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսից ամփոփել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Այս մասին Վիլնյուսում՝ իր լիտվացի գործընկերոջ հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Երեւանը կարևոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը և, իր հերթին, պատրաստ է այն ստորագրել մեկ ամսում»,- հիշեցրել է նախարարը՝ ընդգծելով.
«Բացի այն, որ Բաքուն դեռ չի արձագանքել, նաև նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, և այն Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live