Հայերեն


Մարտուն Գրիգորյանի երրորդ տեղն ու Արման Սահակյանի շռնդալից հաղթանակն անսպասելի էին Շիրակի մարզում

Քաղաքականություն

Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները արդեն հրապարակվել են: Նախնական արդյունքների համաձայն՝ Շիրակի մազում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, ում շանսերը շատ մեծ էին գնահատվում, ռեյտինգային թեկնածուների մեջ երրորդ տեղն է զբաղեցրել: Անսպասելի շատ ձայներ է ստացել Արման Սահակյանը:

«Բացարձակ սպասելի չէին այս արդյունքները: Այստեղ ինչ-որ անհասկանալի բաներ են տեղի ունեցել, որը դեռ պետք է պարզել: Բայց Մարտուն Գրիգորյանն այդ արդյունքը գրանցեց, քանի որ նրա վարկանիշի վրա մեծ ազդեցություն էր թողել նրա՝ ՀՀԿ-ական դառնալը: Բայց ինձ համար շատ զարմանալի է Արման Սահակյանի շռնդալից ձայների թիվը: Հավանաբար շատ լավ «աշխատել են»»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ բավական լավ արդյունքներ է գրանցել նաև Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը: «11 հազար ձայնը 4 տարի քաղաքականության մեջ չեղած մարդու համար շատ լավ արդյունք է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին առհասարակ, ապա քաղաքագետի խոսքով՝ լիովին սպասելի էր այս արդյուքնը՝ հաշվի առնելով մեր հասարակության մարգինալացված վիճակը: «Պարզապես ՀՀԿ-ն մի փոքր համեստ է գտնվել և բավարարվեց 49.5 տոկոսով: Բայց հաշվի առնելով այն, որ Ընտրական օրենսգրքով նրանք ևս 4 տոկոս բոնուս են ստանալու, ուստի ձևավորելու են պարզ մեծամասնություն, որպեսզի միաձայն ձևավորեն կառավարությունը: Այլևս ՀՅԴ-ի կարիքն էլ չի զգացվի կոալիցիա կազմելու համար, և ՀՅԴ-ն պարզապես կդառնա ՀՀԿ-ի կցորդը»:

Համբարյանի խոսքով՝ թեև ՀՀԿ-ն Շիրակի մարզում ստացել է 40.5 տոկոս, բայց դա պարտություն է, քանի որ ձայների 59.5 տոկոսը շիրակցին տվել է այլ ուժերի՝ այն դեպքում, երբ համապետական բոլոր ընտրություններին Շիրակի մարզում ՀՀԿ-ն մշտապես ապահովում էր 50+1 ձայն՝ պարտություն կրելով միայն Գյումրիում:

Մեր դիտարկմանը՝ թե արդյոք Գյումրիո՞ւմ էլ քվեարկության օրը համատարած փող է բաժանվել՝ ինչպես Երևանում, Համբարյանը նկատեց. «Գյումրիում այդ հարցը ավելի վաղ էր լուծվել: Միայն թեկնածուներից մեկը Շիրակի մարզում ընտրողներին համատարած պարտադրել է լուսանկարել քվեաթերթիկը, ներկայացնել լուսանկարը շտաբ, որից հետո նոր միայն գումարը տվել է նրանց: «Ես անվանական չեմ ասի, թե ով էր այդ թեկնածուն, բայց կարող եմ ասել, որ նրա անսպասելի ձայների քանակը, նրա հաջողությունը հենց այս հանգամանքով էր պայմանավորված: Ժողովուրդն էլ չէր կարողացել խաբել նրան և գումարի համար պարտադրված լուսանկարել էր իր քվեաթերթիկը: Դրա համար էլ եղավ այն արդյունքը, որ կա»,- եզրափակեց քաղաքագետը:

Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումՀայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանՈվ ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն
Ամենադիտված