Հայերեն

Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը

Հասարակություն

Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց «Գալաքսի» ընկերությունների խմբի չեմպիոնների լիգա 2024 ֆուտզալի առաջնությունը: Այն «Գալաքսի» ընկերությունների խմբի կորպորատիվ մրցաշարն է` խմբի կազմում հանդես եկող ընկերությունների թիմերի միջև: Ֆուտզալի մրցաշարն անց է կացվում արդեն չորրորդ տարին, և 2024-ին հայտագրված թիմերն են` Cofix, Megafood, Ucom, PAUL, Galaxy Group, Santafe, TI’ME, Yerevan Mall թիմերը:

«Այս մրցաշարն ինչ-որ առումով «Գալաքսի» մեծ ընտանիքի ուժի, համերաշխության, առողջ մրցակցության արտացոլումն է: Այն ցույց է տալիս, թե մենք որքան անզիջում կարող ենք լինել մրցակցության մեջ և որքան միասնական` ընկերության մեջ: Եթե հետհայացք գցեմ մեր նախորդ չորս տարիներին, պիտի արձանագրեմ, որ այն, ինչ ընկերական հավաքների ու սպորտային ժամանցի միջոց էր տարիներ առաջ, այսօր արդեն մի ամբողջ համայնքի տարվա ամենասպասված միջոցառումն է: Հավատացած եմ, որ այս մրցաշարի միջոցով մենք նպաստում ենք խմբի աշխատակիցների շրջանում  առողջ ապրելակերպի տարածմանը և թիմային ոգու ամրապնդմանը»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Գալաքսի չեմպիոնների լիգան» անց է կացվում Գազպրոմ Արմենիայի միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող ուսումնասպորտային համալիրում: Մրցաշարը տևում է 15 oր, սակայն կազմակերպչական աշխատանքները սկսում են ուղիղ մեկ տարի առաջ: Մասնակից թիմերը բաժանված են երկու խմբի և պայքարում են շրջանաձև մրցակարգով: Ընկերությունների գլխավոր տնօրեններն ու ղեկավար կազմերը հաճախ իրենք էլ խաղում են առաջնագծում` որպես ցուցիչ այն հանգամանքի, որ  «Գալաքսի» ընկերությունների խմբում կարելի է հաջողել և' կարիերայում, և' սպորտում:  

Նշենք, որ «Գալաքսի» չեմպիոնների լիգա մրցաշարի 2021-ի հաղթողն է եղել Ucom թիմը, 2022-ին և 2023-ին հաղթել է Megafood-ը: Մրցաշարի կազմակերպումն ու բրենդավորումն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը, իսկ մրցաշարի արդյունքները կամփոփվեն հուլիսի 1-ին:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ «Գալաքսին» Հայաստանի ամենամեծ սոցիալական պատասխանատվության և համայնքի զարգացման նախագծեր իրականացնող ընկերությունն է, որի իրականացրած նախագծերի տարեկան ուղիղ շահառուների թիվը գերազանցում է մի քանի հազարը:  «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի լավագույն գործատուներից է` 3000-ը գերազանցող աշխատակիցներով: 

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին
Ամենադիտված