«Ելք»-ից ովքեր են դառնալու պատգամավոր
ՔաղաքականությունԱԺ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից ՀՀ ազգային ժողով կանցնի քաղաքական 4 ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»։ Ներկայացնում ենք «Ելք» դաշինքից ռեյտինգային կարգով ձայների բաշխման նախնական պատկերը:
Այսպես, ձայների մեծամասնությունը ստացել է պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նույն տվյալներով` ռեյտինգային կարգով խորհրդարան կանցնեն Մանե Թանդիլյանը, Արարատ Միրզոյանը, Գևորգ Գորգիսյանը: Իսկ համամասնական ցուցակով` էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը: