Հայերեն

«Այնպես չէ, որ 2 բութ խուժանի նստեցնում ես պառլամենտում, ու հարցերը լուծվում են։ Տղեք ջան, էս ի՞նչ եք անում»

Տնտեսություն

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, 1994-1998 թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ «168 ժամ»-ը զրուցել է Հայաստանում տնտեսական իրողությունների, ՀՀ «ՀՆԱ 10% աճի» կապակցությամբ ՌԴ նախագահի շնորհավորանքի, առաջիկա ընտրական գործընթացների, ստեղծված իրադրությունից ելքերի և ՀՀ Անկախության հռչակագրի տոնի վերաբերյալ:

– Պարոն Ասատրյան, հրապարակվել են հունվար-հուլիսի վիճակագրական տվյալները ու, թեև կա տնտեսական ակտիվության որոշակի աճ, սակայն ապրիլից հետո այդ աճի տեմպը նվազում է: Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանը տնտեսական ի՞նչ իրավիճակում է գտնվում:

– Մենք երկու իրողության մեջ ենք ապրում. մի իրողությունն այն է, ինչ պաշտոնական վիճակագրությունն է ասում, և այդ ցուցանիշները վատը չեն, տնտեսական ակտիվության 3% աճ կա, և այլն, իսկ մյուս իրողությունն այն է, ինչի հետ առնչվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ համատարած դժգոհություն: Անգամ Երևանի կենտրոնով անցնելու դեպքում կտեսնեք, որ ամեն օր ավելանում է առաջարկների թիվը՝ «տրվում է վարձով», այսինքն՝ բիզնեսները փակվում են: Նայեք ֆինանսական հոսքերի վիճակագրությունը. Հայաստանն արդեն վաղուց ներդրումային առումով աշխարհի ամենաանմատչելի երկրներից է դարձել, ներդրումների ծավալները շատ նվազ են և տարեցտարի շարունակում են կրճատվել: Մեր երկրի ֆինանսական սնուցման մյուս կարևոր աղբյուրը՝ մասնավոր տրանսֆերտները, ևս գնալով կրճատվում են, և հուլիսին կրկին նվազման միտում է եղել: Հիմա այս 2 իրողություններն իրար մոտենալո՞ւ են, թե՞ ոչ: Պաշտոնական վիճակագրությունը շարունակելո՞ւ է պնդել, որ ամեն ինչ լավ է, չնկատել այն բոլոր խնդիրները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, իսկ ժողովուրդը վարվի այնպես, ինչպես որ վարվում է, այնպիսի դրսևորումներ լինեն, ինչպես անցած ամիս եղան, որը սարսափելի բան է յուրաքանչյուր պետության ու հասարակության համար: Քաղաքական դաշտում ընդհանրապես որևէ ձգտում չկա որևէ բան փոխելու: Ամեն ինչ իրենց ձեռք է տալիս, ամեն ինչ լավ է, հիմնական խնդիրը լուծել են՝ վերարտադրվել են, և ուրիշ խնդիր չեն ուզում տեսնել, այդ թվում՝ նկատել հասարակության պահանջները: «Հանրապետական» կոչեցյալները քաղաքական դաշտը կողպել են ու թույլ չեն տալիս, որ որևէ մեկը որևէ խնդիր դնի: Թե այս «լավով» ինչի՞ ենք հասնելու, հայտնի է: Ես կարծում եմ, որ ապրիլյան իրադարձությունները, հուլիսյան ողբերգությունը հետևանք են այսպիսի բթամիտ, մտքի ու գաղափարի, ձգտումների բացակայության ներքո ձևավորվող քաղաքականության, և այդ ցնցումներն էլի են լինելու, այդ ողբերգությունները մենք էլի ենք ապրելու մինչև այն պահը, երբ իշխող համակարգն ի վերջո հասկանա, որ այսպես չի կարելի: Այնպես չէ, որ 2 բութ խուժանի նստացնում ես պառլամենտում, դաշտը փակում ես, ու ամեն ինչ լավ է լինելու, այդպես չէ, որ ժողովրդին նսեմացնելով՝ բերելու ես քո հերթական քվեները հավաքես և մեծամասնություն ապահովես: Դա իշխանավորին ընդամենը պաշտոնյա կոչվելու իրավունք է տալիս, բայց, բացի պաշտոնյա կոչվելուց, նաև պարտականություններ ունեք, տղե՛րք ջան, այս ի՞նչ եք անում: Խոսքս քաղաքական համակարգի առաջին դեմքից սկսած՝ բոլորին է վերաբերում՝ կառավարություն, օրենսդիր մարմին և այլն: Ցավալի է, բայց ուրախանալու առիթ չկա: Մեր շուրջը բոլորը զարգանում են, քաղաքական լուրջ իրադարձություններ են տեղի ունենում Ղարաբաղի խնդրի հետ կապված, ակնհայտորեն քաղաքական նոր միջավայր է ձևավորվում՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, իսկ մենք շարունակում ենք հնի պես մտածել, կամ ընդհանրապես չմտածել և ոչինչ չանել: Այսպես շատ ավելին կկորցնենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի Հայաստանը
Ամենադիտված