«Վաճառվեցին։ Մեկ օրում կուտեն, կկշտանան ու հաջորդ օրը նորից կսկսեն բողոքել իշխանությունից»․ գեներալ
Քաղաքականություն«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով խորհրդարանական ընտրություններին «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքով առաջադրվել էր պատգամավորության թեկնածու:
– Պարոն Մելքոնյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չհաղթահարեց 7 տոկոսի արգելքը: Անակնկա՞լ էր:
– Այս ընտրությունը ես կարող եմ համեմատել մարդ-բազարի հետ, մարդիկ գնում են շուկա ապրանք առնելու՝ ով շատ տվեց, իրեն են ծախում այդ ապրանքը: Մեր ժողովուրդն իր ձայնը ծախեց իշխանություններին և վաղն էլ նորից սկսելու է փնովել իշխանություններին, ինչը շատ սխալ է: Իրենք իրենց կամքով իրենց ձայնը տվել են: Իրենք ծախել են իրենց ձայնը: Մենք ավելի շատ ձայներ էինք սպասում, բայց մենք ո՛չ ընտրակաշառք, ո՛չ էլ որևէ այլ բան ենք խոստացել մարդկանց:
շարունակությունը՝ կայքում