Մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ըստ հաղորդման՝ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դ. Ներսիսյանի մոտ ժամը 9:40-ի սահմաններում նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ, որի կապակցությամբ շտապ կարգով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 10:00-ի սահմաններում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը)։
Նախաքննության շրջանակներում կատարվել է դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live