Հայաստանի հավաքականը լավագույնն է ծանրամարտի Մ17 ԵԱ-ում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը։
Տղաների Հայաստանի հավաքականը նվաճել է 18 մեդալ (6 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե) և թիմային հաշվարկում գրավել առաջին տեղը։
Երկամարտում ոսկե մեդալ են նվաճել և Եվրոպայի չեմպիոն հռչակվել Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ):
Աղջիկների Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ (1 արծաթե, 5 բրոնզե) և թիմային հաշվարկում գրավել 11-րդ տեղը։