Հայերեն

Ինչ անակնկալ են պատրաստել Ալիեւն ու Նազարբաեւը Հայաստանի համար

Աշխարհ

ԼՐԱԳԻՐ / Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին Ադրբեջանի նախագահ Ալիեւը պարգեւատրել է այդ երկրի բարձրագույն պարգեւով՝ Հեյդար Ալիեւ շքանշանով:
Դա վտանգավոր պարգեւ է, մասնավորապես Հայաստանի ու Արցախի համար, համենայն դեպս ելնելով որոշակի նախադեպից: Բանն այն է, որ նախորդ տարի Ալիեւը այդ շքանշանով պարգեւատրեց ՀԱՊԿ ու ԵՏՄ մեկ այլ անդամի՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որն էլ հայտարարեց, թե ամեն ինչ կանի այդ բարձր պատիվն արդարացնելու համար:
Կարճ ժամանակ անց Լուկաշենկոն Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալեց բլոգեր Լապշինին: Ադրբեջանի այդ պահանջը պայմանավորված էր նրանով, որ Լապշինն այցելել էր Արցախ ու նաեւ անցանկալի գրառումներ արել Ադրբեջանի իշխանության մասին: ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի Լապշինը ձերբակալվեց, իսկ մի քանի ամիս անց էլ արտահանձնվեց Բաքվին, որտեղ ներկայում գտնվում է բանտում:
Այժմ Ալիեւը Հեյդար Ալիեւ բարձրագույն շքանշան է հանձնում Ղազախստանի նախագահ Նազարբաեւին: Դա նշանակում է, որ Հայաստանն ու Արցախը պետք է լինեն աչալուրջ, քանի որ Նազարբաեւն էլ կարող է որոշել ինչ որ կերպ փոխհատուցել Ալիեւի ցուցաբերած պատիվը: Առավել եւս, որ Ալիեւի հանդեպ Ղազախստանի նախագահի ջերմ, գրեթե հայրական զգացմունքները հայտնի են վաղուց եւ Հայաստանն էլ մի քանի անգամ առնչվել է դրանց: Մասնավորապես բոլորի հիշողության մեջ թարմ է 2014 թվականի մայիսին ԵՏՄ Աստանայի Վեհաժողովում Ալիեւի նամակի նրա ընթերցումը, որն անհարմար դրության մեջ էր դրել Սերժ Սարգսյանին:
Ինչ անակնկալ կմատուցեն Ալիեւն ու Նազարբաեւը այս անգամ. Հայաստանն ու Արցախը պետք է լինեն պատրաստ, անակնկալի չգալու համար:
Նազարբաեւը կատարում է դեռեւս նախորդ տարվա աշնանից հետաձգված այցը Բաքու: Ղազախստանի նախագահը Ադրբեջան պետք է այցելեր հոկտեմբերի 12-ին, Երեւան այցելելուց առաջ, որտեղ հոկտեմբերի 14-ին պետք է մասնակցեր ՀԱՊԿ Վեհաժողովին:
Նազարբաեւը չգնաց թե Բաքու, թե չեկավ Երեւան: Նրա նստավայրը պաշտոնական պարզաբանում էր տվել, որ Նուրսուլթան Աբիշեւիչը հիվանդ է հարբուխով:
Ի դեպ հատկանշական է, որ հոկտեմբերին ՀԱՊԿ երեւանյան Վեհաժողովի օրակարգում պետք է լիներ նաեւ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը, որը սակայն չէր քննարկվել եւ տեղափոխվել էր դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Վեհաժողով:
Մամուլում տեղեկություն եղավ, որ հարցը հետաձգվել է Նազարբաեւի չժամանելու պատճառով: Ավելի ուշ Հայաստանի փոխարտգործնախարար Քոչարյանը հայտարարել էր, որ այդ հարում չկա կոնսենսուս: Ի դեպ, դեկտեմբերին էլ հարցը հետաձգվեց ապրիլ, քանի որ Սանկտ-Պետերբուրգ չէր ժամանել Լուկաշենկոն:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված