Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. երիտասարդ աղջիկը բարձրացել էր եկեղեցու տանիք և uպшռնում էր վերջ տալ կյանքին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Վերիշեն գյուղի «Նորակնունք» եկեղեցու տանիք և սպառնում է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները, պարեկներն ու մի երիտասարդ տղա կարողացել են կանխել այդ աղջկա ինքնասպանությունը, որից հետո փրկարարները և այդ երիտասարդ տղան նրան իջեցրել են տանիքից և մոտեցրել ոստիկանության ծառայողներին։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live