Գերմանիայում էլեկտրաէներգիայի գները փլուզվել են. չափազանց շատ են արևային մարտկոցները
ՏնտեսությունԳերմանիայում պարզ օրերին արևային էլեկտրաէներգիայի արտադրությունն այնքան բարձր է, որ արտադրողները պատրաստ են այն վաճառել գրեթե ոչինչով, գրում է devby.io-ն։
Ըստ SEB Research-ի մայիսի կեսերին տաս օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի գները ցերեկային ժամերին նվազել են 87 %-ով համեմատած գիշերային ժամերի հետ: Միջին հաշվով դրանք կազմել են 9,1 եվրո մեկ մեգավատ/ժամի դիմաց սովորական 70,6 եվրոյի փոխարեն։
Գների անկման պատճառը նախորդ տարի երկրում արևային մարտկոցների զանգվածային տեղադրումն է, որի արդյունքում էլեկտրաէներգիայի առաջարկը լրջորեն գերազանցում է պահանջարկին։
Այսպիսով, 2023 թվականի վերջի դրությամբ արևային էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը գերազանցել է 81,7 գիգավատը, սակայն պահանջարկը եղել է ընդամենը 52,2 գիգավատտ։ Ամռանը, երբ արևային էներգիայի արտադրությունը ավելանում է, իսկ պահանջարկը նվազում է, տարբերությունն էլ ավելի է մեծանում։
Սակայն դա չի նշանակում, որ սպառողները շահում են նման ցածր գներից, քանի որ նրանք սովորաբար գիշերային ժամերին ևս էներգիա են ծախսում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]