Հայերեն


Ցավալի է, բայց փաստ

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններն այլևս անցյալում են։ Հայաստանյան հասարակությունն այլևս կարող է հանգիստ շունչ քաշել և անցնել իր ամենօրյա հոգսերին ու գործերին, ի վերջո գարուն է՝ նորից կամ վերստին ամեն ինչ սկսելու համար։ Սակայն այսուհանդերձ կարիք կա ընդհանուր գծերով անդրադառնալ նրան, թե ինչի ականատես եղանք ապրիլի 2–ին։ Խորհրդարանական կառավարման համակարգին ընդառաջ ընտրությունները որևէ կերպ օրինակելի համարել դժվար կլինի, սակայն ակնհայտ է նաև, որ ապրիլի 2–ին Հայաստանի գրեթե ողջ տարածքում չգրանցվեցին ավանդական դարձած կոպտագույն խախտումները՝ բռնություն, լցոնումներ և այլն։
Իհարկե, գործընթացը նաև զերծ չմնաց ընտրական պրոցեսների մշտական ուղեկից «թաղային սերուցքի» մասնակցությունից, վարչական ռեսուրսի կիրառումից և, իհարկե, ընտրակաշառքներից։ Ասել, որ այս երևույթները որակական ազդեցություն չեն ունեցել ընտրական գործընթացների վրա՝ հնարավոր չէ, սակայն միաժամանակ պետք է նշել, որ զուտ տեղամասերի մակարդակում Հայաստանում կայացան բավական կազմակերպված ընտրական միջոցառումներ։
Անդրադառնալով խորհրդարանական մինիմումի շեմը հաղթահարած և չհաղթահարած կուսակցություններին, պետք է ամփոփել հետևյալը. դատելով սոցցանցերում հնչող կարծիքներից, հասարակական մի շարք շերտեր և գործիչներ ընտրությունների ամենադրական կողմերից մեկն են համարում «Հայկական վերածնունդի»՝ խորհրդարանում չհայտնվելը։ Այս առումով թերևս ավելացնելու բան էլ չկա, քանի որ սույն ուժի ամբողջ կենսագրությունը հայտնի է հայաստանյան հասարակության գերակշիռ մասին, և բացի այս, այն փաստը, որ ՀՎԿ–ն խորհրդարանում այլևս ներկայացված չէ, կարող ենք վերջապես բոլորովին չանդրադառնալ։
Խորհրդարանում չհայտնված մեկ այլ քաղաքական ուժի՝ ՀԱԿ–ի պարագայում խնդիրը բոլորովին այլ է։ Ըստ էության, ՀԱԿ–ը անցած խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե անմիջապես սկսեց կորցնել իր վարկանիշը (խոսքը վերաբերում է ՀԱԿ դաշինքին) և պառակտվեց, սակայն այս ընտրություններում ՀԱԿ–ի հավաքած, մեղմ ասած, քիչ քվեները ոչ թե կուսակցության պարտությունն էին, այլ ավելի շուտ կարելի է ասել գաղափարի։
Ինչպես գիտենք «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքի քարոզարշավն անցավ խաղաղության պլատֆորմի վրա, որի առանցքում արցախյան հիմնախնդրի կարգավորումն էր՝ ներկայում բանակցային սեղանին առկա սկզբունքների և փոխզիջումային տարբերակների շրջանակում։ Այս տեսանկյունից պետք է փաստել, որ ՀԱԿ–ի ստացած քվեն ցույց է տալիս նաև այն տրամադրությունները, որոնք տիրապետող են հայաստանյան հասարակության մեջ։ Ըստ էության, այս ընտրությունները ՀԱԿ–ի պրիզմայով ցույց տվեցին հասարակության վերաբերմունքը արցախյան հիմնախնդրին։ Այս տեսանկյունից պետք է նշել, որ հայաստանյան իշխանությունները այս փաստից և՛ դրական, և՛ բացասական իմաստով պետք է հետևություններ անեն։
Նվազագույն շեմը չհաղթահարած ՕՐՕ–ի, ՀԿԿ–ի և ԱԴ–ի պարագայում ամեն ինչ, կածես թե, պարզ էր և կանխատեսելի։ Անշուշտ, այստեղ պետք է նշել, որ ցանկալի կլիներ Ազգային ժողովում գոնե նվազագույն ներկայացվածությամբ տեսնել «Ազատ դեմոկրատներին», քանի որ այս ուժը բավական լուրջ ու ամուր ներուժ ու ինտելեկտուալ ռեսուրս ունի, սակայն դա այլևս էական չէ։ Վերջապես դառնանք խորհրդարանում հայտնված կուսակցություններին։ Գալով վերջից պետք է նշել, որ հերթական անգամ ՀՅԴ–ն ցույց տվեց, որ ամենակայուն ընտրազանգվածն ունեցող քաղաքական ուժերից մեկն է՝ վստահ կերպով հաղթահարելով 5%–ի շեմը և ստանալով գրեթե 7%։
«Ելք» դաշինքի 8%–ը, կարծես թե, նույնպես լիովին ներկա իրադրության տրամաբանության մեջ է, քանի որ ակնհայտ է, որ Ազգային ժողովում ռադիկալ ընդդիմությունը պետք է ներկայացվածություն ունենա, որը պետք է ծառայի որպես բուֆեր՝ նման տրամադրվածության հասարակական շերտերի համար։
«Ծառուկյան» դաշինքի ստացած վստահության քվեն ինքնին ցույց տվեց, որ հայաստանյան հասարակության բավական ստվար մասը շարունակում է համակրել Գագիկ Ծառուկյանին, ինչը բոլորովին էլ անակնկալ չէր, սակայն միաժամանակ սա ցույց է տալիս նաև, որ հայաստանյան քաղաքական իրականության խճանկարում գործողությունները ծավալվելու են, այսպես ասած, կառուցողական ընդդիմության և իշխանության տրամաբանության փոխազդեցության պայմաններում։
Ինչ վերաբերում է Հանրապետականին, ապա այստեղ նույնպես կարելի ասել ամեն ինչ սպասելի էր, սակայն պետք է նաև շեշտել, որ հանրապետականները կարող էին մի փոքր զուսպ գտնվել և նման մասշտաբներով չկիրառեին ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ ընտրակաշառքից մինչև վարչական ռեսուրս։ Վերջիվերջո, ոչինչ չէր խանգարի ՀՀԿ–ին, եթե նրանք ստանային 50% ձայնի փոխարեն 43–44%, միևնույն է՝ Դաշնակցությունը մշտապես նրանց կողքին կլիներ։ Սակայն կատարվեց այն, ինչ կատարվեց, բացի այդ, գուցե հանրապետականները ցանկացել են խուսափել երկրորդ փուլի հեռանկարից և այս պատճառով է, որ ամեն ինչ արեցին 50%–ին մոտ ձայն ստանալու համար։ Ինչպես ասում են՝ ցավալի է, բայց փաստ։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված