Պետերբուրգի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
ԱշխարհՍանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Նշենք, որ մինչ այս հաղորդվում էր 11 զոհի և 45 վիրավորի մասին:
Հայտնի է ահաբեկչության հեղինակի ինքնությունը: Նա ղազախստանցի 22-ամյա Մաքսիմ Արիշևն է եղել: Հենց նա է պայթուցիկ սարքավորումն իր ուսապարկում բերել և թողել «Ապստամբության հրապարակում», որը մինչ պայթելը հայտնաբերվել ու վնասազերծվել էր, այնուհետև պայթեցրել իրեն մետրոյի վագոնի մեջ: Նա կապեր է ունեցել Ռուսաստանում արգելված ծայրահեղ մահմեդական խմբավորումների հետ: