Նոր իրավիճակ. Սերժ Սարգսյանը կգնա՞ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի հետևից
Քաղաքականություն1in.am / Ապրիլի 2-ի քվեարկության արդյունքը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ: Թե ինչքանով է այդ իրավիճակը տարբերվելու, այսպես ասած, հնից՝ երևի թե ցույց կտան առաջիկա զարգացումները, որոնք անկասկած կրելու են բավականին դինամիկ բնույթ՝ հաշվի առնելով 2018-ի խնդրի առկայությունը:
Նոր իրավիճակն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից մեկն էլ այն է, որ փաստացի քաղաքական ակտիվ գործընթացներից դուրս մնաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանն, իհարկե, անձնապես ակտիվ չէր, սակայն նրա առաջնորդած քաղաքական ուժը պառլամենտական ուժ էր և, այսպես ասած, հիմնական քաղաքական ներկապնակի գույն: Այժմ այդ գույնը մնացել է խորհրդարանից, այսինքն՝ հիմնական ներկապնակից դուրս: Ինչ կանի ՀԱԿ-ը «դրսում»՝ դեռ պարզ չէ:
շարունակությունը՝ կայքում