«700 հազար մարդու վրա ուրախ թշվառի դաջվածք կա»
ՔաղաքականությունԼՐԱԳՐԻ զրուցակիցն է «Միասնություն Հայաստան» նախաձեռնության անդամ, ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, ով ընտրություններին աջակցում էր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին
Պարոն Արշակյան, ամփոփվեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ըստ որի՝ նոր ԱԺ-ում ներկայացված կլինեն չորս քաղաքական ուժ և դաշինք։ ՕՐՕ-ն, որին Դուք աջակցում էիք, չհաղթահարեց 7 տոկոսի շեմը։ Անակնկա՞լ էր արդյոք Ձեզ համար։
Չգիտեմ՝ արդյոք ճի՞շտ է նոր խորհրդարան ասելը, նոր բառը հանենք, իշխանությունը շարունակում է իր գործունեությունը, այսինքն՝ մենք արդեն մի քանի անգամ քննարկել ենք, թե արդյոք հնարավոր է ԵԱՏՄ-ում ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխել: Մինչ օրս իշխանությունը ոչ մի անգամ ընտրությունների միջոցով չի փոխվել ոչ Բելառուսում՝ Լուկաշենկոյի ընտրվելուց հետո, ոչ Ռուսաստանում՝ Պուտինի ընտրվելուց հետո, ոչ Ղազախստանում՝ Նազարբաևի ընտրվելուց հետո, ոչ էլ Ղրղզստանում՝ բազմաթիվ հեղափոխություններից հետո: Այսինքն՝ այդպիսի կուլտուրա՝ ընտրություն և իշխանափոխություն, ԵԱՏՄ այդ ակումբում չկա։ Հիմա Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ ամենաղքատ, ամենաթույլ, ամենաչհարգված երկիրը, պարզ է, որ ոչնչով չէր կարող աչքի ընկնել։ Անցկացվեց ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն, նախապատրաստվեց և անցկացվեց քվեարկություն և իշխանությունը նույնը մնաց։ Քվեարկության արդյունքում հին իշխանությունը մնաց հին, և հիմա ժամկետանց իշխանություն ունենք։
շարունակությունը՝ կայքում