Շվեդներն անցնում են վեցժամյա աշխատանքային օրվա
ԱշխարհՇվեդիայում ներդրվում է վեցժամյա աշխատանքային օր, ինչը պետք է թույլ տա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
Վեցժամյա աշխատանքային օրվա առավելությունների մասին հայտնել է Filimundus տեղեկատվական ընկերությունը, որը նշված աշխատակարգը ներդրել էր դեռ մեկ տարի առաջ:
Ինչպես հայտնել են ընկերությունից, իրենց աշխատակիցները 6 ժամ աշխատելուց հետո ավելի շատ ժամանակ եւ էներգիա են ունենում անձնական կյանքի համար, քան ութժամյա սովորական ռեժիմի դեպքում:
Ներկայում Շվեդիայում վեցժամյա աշխատանքային գրաֆիկի են անցնում խոշոր ավտոարտադրողները, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները, սպասարկման ոլորտի ձեռնարկությունները: