Ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանն այսօր
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են նպաստել Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ Աստանայում ու Ժնեւում բանակցային գործընթացների առաջընթացին, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«Շոշափվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման խնդիրը: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում եւս նպաստել Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ապահովմանը, Աստանայում եւ Ժնեւում բանակցային գործընթացների առաջընթացին»,- նշված է հաղորդագրությունում:
Կողմերը նաեւ քննարկել են ռուս-թուրքական կապերի հրատապ հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի մարտի 10-ի նիստի ժամանակ ձեռք բերված համաձայնությունները, տեղեկացնում են Կրեմլից: