Հայերեն

Երկրպագո՞ւ, անհաղորդ դիտո՞րդ, թե՞ անմիջական մասնակից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընթացիկ քաղաքական կյանքի անձրևաջրված անցուդարձին հետևելիս չի լքում զգացողությունը, որ աջուձախից լսվող խոսակցությունները, արտահայտությունները արդեն քանիցս լսելու առիթներ ունեցել ենք: Կարծես յուրօրինակ դեժավյու լինի: Թե բա՝ «ահա՜, շարժումը մարե՜ց... մարո՜ւմ է, կմարի՜... բա որ ասում էինք», կամ էլ՝ նման մի բան: Հայտնի ֆիլմի ոչ պակաս հանրահայտ դրվագն է հիշեցնում՝ «թելը կտրա՜վ, ժողովու՛րդ, թելը կտրա՜վ...»: Չէ, բայց իսկապես: Չեք զգո՞ւմ, որ արդեն չափից ավելի է շատ ու շատ բան կրկնվում: Կողքից մեղադրանքների մասին նույն խոսակցություններն էին 2020-ի դեկտեմբերին, 2021-ի փետրվար-մարտին: Շարունակական խրատներով, թե՝ այ, մեզ չլսեցիք, այսինչ բանը չարեցիք, այնինչ բանը չարեցիք, հարթակում «ուրիշ մարդիկ» կանգնեցին, այս, այն: Հետո՝ նույն կամ նմանօրինակ խոսակցությունները 2022-ի մայիս-հունիսին ու դրանից հետո:

Հերիք է քայլեցնեք, հոգնեցինք նույն բաները լսելուց, ուրիշ հռետոր ենք ուզում հարթակում, այս մեկը բոյով է, այն մեկը՝ կոլոտ (կարծես փեսայատես էին եկել, էլի), սրան սիրում եմ, նրան չեմ սիրում: Դե, մշտական ֆրազների մասին էլ չասենք՝ «կոնկրետ գործողություններ չառաջարկեցին... մարում է»: Հետո՝ 2023-ի սեպտեմբերին, չնայած այս դեպքում մի փոքր այլ էր: Արցախի հայաթափման մեկնարկի ողբերգական օրերին, երբ թվում էր, թե Երևանը «եռում» է, բուն ողբերգական եղելությունն ինքը կաթվածահարեց բոլորին, ու բավականին երկար ժամանակ՝ մինչև այս տարվա ապրիլ, առանձնապես ոչ մեկը չմոտեցավ հրապարակում ընկած պայքարի դրոշին: Կարծես համերաշխ սպասում էին, տեսնեն, թե հատկապես ով կհամարձակվի մոտենալ ու այդ դրոշը վերցնել: Դա արեց «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» անվանված շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Շատերն անկեղծորեն ոգևորվեցին ու հայտարարեցին իրենց անվերապահ աջակցության, շարժմանը միանալու մասին: Որոշներն էլի սկսեցին ինչ-որ մուննաթախառը նախապայմաններ ներկայացնել, բայց մի պահ կամ արտաքուստ դա կարծես հաղթահարեցին: Մի շրջանակ էլ արդեն անգիր արված և լսելիք կոշտուկող արտահայտությունները զլեց՝ «շարժումը մարում է...»: Կարծես իրենց միակ սպասելիքը հենց դա էր: Հիմա, երբ հարաբերականորեն դադարի շրջան է, այդ ձայնարկություններն ավելի են ուժեղացել: Ու էլի՝ անընդհատ նույն պատմությունը. այսպես չարեցիք, այնպես չարեցիք: Երբ ասում ես, եղբայր, արի ու արա, հետևում է պատասխան, թե՝ դա արքայավայել զբաղմունք չի: Ասել կուզեն, թե իրենցը խորհուրդ տալն է, «պռառաբություն» անելը, բայց կոնկրետ «բան անելու» հետ իրենք գործ չունեն: Լավ, իսկ դուք, կներեք, ո՞ր դիրքում եք այս շարժման հետ կապված: Անհաղորդ դիտորդնե՞ր եք, թե՞ անմիջական մասնակից, այնուամենայնիվ:

Միգուցե պարզապես երկրպագունե՞ր: Առավել ևս, որ ֆուտբոլի Եվրոպայի ու Ամերիկայի գավաթների խաղարկության եզրափակիչ փուլերն են: Հատկապես՝ Եվրոպայի: Այստեղի երկրպագուներին ֆուտբոլային հանդիպումների հեռարձակումները դիտողները շատ են տեսնում: Զուգված-զարդարված, դրոշանախշ: Բայց իրենք միայն երկրպագու են. ո՛չ դաշտ են մտնելու, ո՛չ գնդակին են հարվածելու, խաղի ընթացքի վրա էլ միայն ձայնարկություններով կարող են ազդել, եթե ազդեն: Ի դեպ, մի հատկանշական պահ էլ կա. կապ չունի՝ իրենց երկրպագած թիմը, ազգային հավաքականը պարտվում է այդ պահին, գոլ է ընդունել, թե ոչ, բայց հենց խոշոր պլանով իրենցից մեկնումեկին են ցուցադրում, այն էլ՝ մեծ էկրանին, տվյալ երկրպագուն կամ երկրպագուների խումբը մի այլ կարգի ոգևորվում է, աշխարհով մեկ լինում:

Սա այն դեպքում, որ նրանցից յուրաքանչյուրն արդեն երևի մի 5 անգամ սելֆի է արել, նկարվել, ի վերջո, ամեն օր իրենք իրենց հայելու մեջ էլ են տեսնում: Բայց ոգևորվում են հեռուստաէկրանին երևալուն պես: Զուգահեռն ու ակնարկը, կարծում ենք, բավականաչափ թափանցիկ են՝ չկռահելու համար: Մեծ հաշվով, կմարի կոնկրետ այս շարժումը, թե ոչ, զուտ տեխնիկական հարց է: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի այն չմարի: Բայց հիմնականը, մի առիթով արդեն նկատել ենք, այն է, որ քաղաքական, ապա և՝ համակողմանի ճգնաժամի հանգեցնող հիմնապատճառները վերացված չեն: Դրանցից առաջինն այն է, որ պետությունն ու ժողովրդին պատերազմի ու պարտության տարած իշխանախումբը տակավին շարունակում է ոստիկանական մահակների վրա հենված պահել այդ ոչուփուչ իշխանությունը:

Ու քանի դեռ այդ ռեժիմը չի հեռացել կամ չի հեռացվել համաժողովրդական ճնշման ներքո, ոչ մի բան էլ չի մարել ու չի մարելու: Այո, Փաշինյանն ու իր ՔՊ-ն ամեն կերպ ու ամեն գնով կառչած են ու կառչած են մնալու իշխանությունից: Սա հրաշալի հասկանալի ու տեսանելի է: Նման պայմաններում, կարծում ենք, հասկանալի պետք է լիներ և այն, որ նման ռեժիմին իշխանությունից հեռացնելու և իշխանությունը վերստին ժողովրդին վերադարձնելու, երկրում խախտված սահմանադրական կարգը վերականգնելու համար պայքարին լծված հայրենակիցները, հատկապես քաղաքական միավորները պետք է համառություն ու հետևողականություն դրսևորեն այդ գործում: Եթե պայքարի մեջ ներգրավվողները թեկուզ կիսով չափ ավելի հետևողական ու համառ լինեն, քան Փաշինյանն ու նրա մերձավորներն են դրսևորում աթոռները պահելու համար, ապա, կարծում ենք, այդ հարցը վաղուց արդեն լուծված կլիներ:

Առհասարակ, քաղաքական գործիչները, ուժերը, կուսակցությունները, կարծում ենք, պետք է ավելի ակտիվ դրսևորվեն: Համենայն դեպս, անհասկանալի է «մի կողմ կանգնածի», «կողմնակի դիտորդի» դիրքավորումը: Անմիջական մասնակցությունը ենթադրում է ակտիվություն, նախաձեռնողականություն, շարժ: Այլապես կարելի է մի կողմ քաշվել ու խելացի դատողություններ անել ցանկացած երևույթի մասին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըԱլիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱյսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութՇարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԻշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանUcom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՈւսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ ՄխիթարյանԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԵվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԳագիկ Ծառուկյանի հոբելյանական տարեդարձի առթիվ՝ ընտանիքի խորհրդանշական նախաձեռնությունըԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կան
Ամենադիտված