Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ պարեկները սահմանազատել են տարածքը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 4-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, այդ քաղաքացին ով 50-ից 55 տարեկան տղամարդ է իրեն ցած է նետել։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էգդար Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live