Հայերեն


Փաշինյան-Մարագոս հեռակա «փոխհրաձգություն»

Քաղաքականություն

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարծիք է հայտնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տվել, և նրա ներկայությունը երկրում ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում։

Մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը և խոսելով Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի մասին՝ Մարագոսը, ըստ էության, պատասխանել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Օրերս Փաշինյանը խոսել էր ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության մասին, հայտարարել, թե դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։ Նա նաև հայտարարել էր, թե դեռ պետք է պարզել՝ պատրա՞ստ է Եվրամիությունը, ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում։

«Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ոչ չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ տեղի են ունենում գործընթացներ, մենք այդ գործընթացները պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են առաջացնում»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից հետո կարծիք հնչեց, որ գործող վարչախումբը փորձում է կամաց վերադառնալ ՌԴ ուղեծիր, Փաշինյանն էլ հրաժարվում է եվրաինտեգրման իր քաղաքականությունից։ Ակնկալելի էր, որ ԵՄ-ից պատասխան հնչելու է։

«Տեղում մեր ներկայությունը նույնպես շատ կարևոր ներգրավվածություն է ԵՄ-ի և իր անդամ պետությունների կողմից։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տալիս՝ իր պարեկությամբ և ներկայությամբ՝ աջակցելով մարդկանց անվտանգությանը։ Սա նաև շատ կոնկրետ ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում»,- ընդգծել է Մարագոսը՝ հավելելով նաև, որ գործընկերությունը պետք է ձևակերպվի երկու կողմերի փոխգործակցության միջոցով։

Փաստացի, ԵՄ-ն էլ նախազգուշացում է անում Փաշինյանին՝ հասկացնելով, որ ջոկել են նրա խաղը և մտադիր չեն հանդուրժել քաղաքական անսկզբունքայնությունը։ Ի վերջո, Փաշինյանին բացատրում են, որ «-և, -և»-ը չի անցնելու։ Կամ ՌԴ-ի հետ ես, կամ Արևմուտքի։ 

Նանե Խառատյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա Կոստանյան
Ամենադիտված